18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Էյֆելյան աշտարակի վերելակն ընկել է

Փարիզի Էյֆելյան աշտարակի վերելակի վերանորոգման եւ փորձարարական աշխատանքների ժամանակ այն վթարվել է եւ ընկել: Երջանիկ պատահականությամբ վերելակում այդ պահին ոչ ոք չի եղել, եւ միջադեպի արդյունքում էլ ոչ ոք չի տուժել:

Աշտարակի ղեկավարությունն ամենայն լրջությամբ է մոտենում միջադեպին: Մասնագետներին հատկապես անհանգստություն է պատճառել այն փաստը, որ չեն գործել վթարային արգելակները, որոնք պետք է կանխեին վերելակի ընկնելը:

Անսարքության պատճառները պարզելու համար արդեն հատուկ հանձնախումբ է կազմվել, որը պետք է երաշխավորանք տա համակարգի վերանորոգման համար:

Վթարային վերելակի ծրագրված վերանորոգումն ընթացել է մի քանի շաբաթ: Ինչպես միշտ, փորձարկումից հետո այն պետք է կրկին շահագործվեր եւ բաց լիներ աշտարակի այցելուների համար:

Էյֆելյան աշտարակը տարեկան այցելում է գրեթե 7 մլն զբոսաշրջիկ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ