13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայտնի է Մաշտոցի պուրակի գործով նախնական դատական նիստի օրը

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով,  ՀՀ վարչական դատարանը նշանակել է  Մաշտոցի այգու գործով նախնական դատական նիստը, որը տեղի կունենա ապրիլի 20-ին ժամը 11-ին: Նախագահող դատավորն է Կարեն Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ “Ժառանգություն” կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ մի խումբ այլ պատգամավորներ հայց են ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի դեմ եւ դատարանից պահանջում են անվավեր ճանաչել քաղաքապետի կողմից “Կենտրոն-Կանաչապատում” ՓԲԸ-ին տրված Մաշտոցի Պուրակում (Մաշտոցի պողոտա 22/1 հասցեում) տաղավարների տեղադրման թույլտվությունը եւ անհապաղ դադարեցնել Մաշտոցի այգու տարածքում իրականացվող տաղավարների շինարարական աշխատանքները:

Հավելենք նաեւ, որ այգում իրականացվող շինարարության դեմ բողոքի հասարակական մեծ ալիքը մինչ այժմ չի հանդարտվել: Մաշտոցի այգու պաշտպանները` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, բնապահպան-ակտիվիստներ, հայտարարում են, որ  շարունակելու են պայքարը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ