27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հոլիվուդյան աստղերը խորամանկում են

Համաշխարհային աստղերը, պարզվում է, կերպարանափոխվում են , որպեսզի հանրության մեջ մնան անճանաչելի: Երբ դերասանուհի Քեմերոն Դիասին նկատել էին Նյու Յորք-Լոս Անջելես թռիչքի ժամանակ, նրա գլուխը փաթաթված է եղել սեւ շարֆով, որպեսզի իրեն չնկատեն: Քեմերոնը խոստովանել է, որ այդպես է արել, որպեսզի թռիչքի ընթացքում հանգիստ քնի:

Նա միակ աստղը չէ, որ նման խորամանկության է դիմում: Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը կեղծ մորուք է կրում, երբ ցանկանում է պարզապես հանգիստ եւ աննկատ նստել բարում:

Նմանատիպ քայլի է դիմել նաեւ Բեյոնսեն: Խեղճ երգչուհին մի անգամ նույնիսկ ստիպված է եղել դիսնեյան Գուֆիի հագուստ կրել, որպեսզի կարողանա 6-ամյա զարմիկ Դենիելին Դիսնեյ Լենդ տանել:

“Ես Գուֆիի մեծ գլխարկն էի դրել, որն ամբողջությամբ ծածկել էր դեմքս: Սակայն զբոսանքի վերջում հասկացա, որ մարդիկ ինձ ճանաչում են եւ տարօրինակ նայում` մտածելով, որ ես ինձ հիմարի տեղ եմ դնում: Դա շատ զվարճալի հիշողություն է ինձ համար,”-խոստովանել է երգչուհին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ