Ադելը գրանցել է հերթական հաղթանակը /վիդեո/
Բրիտանացի երգչուհի Ադելը գլխավորել է “Entertainment Weekly”-ի կազմած ժամանակակից լավագույն կատարողների ցանկը:
Ցանկը կազմված է ժամանակակից երգիչների եւ խմբերի 30 անուններից: Ադելին հաջողվել է առաջ անցնել այնպիսի հայտնի կատարողներից, ինչպիսիք են Ռիհաննան, Թեյլոր Սվիֆթը, Ջեյ Ուայթը եւ այլոք:
Իր կարիերայի ընթացքում Ադելը թողարկել է 2 ստուդիական ալբոմ: Առաջին ձայնասկավառակը` “19”-ը, երգչուհին թողարկել է 2008-ին, 2-րդ ձայնասկավառակը` “21”-ը, վաճառքի է հանվել 2011-ի հունվարին: 2 ձայնասկավառակներն էլ հայտնվել են բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականներում: Բացի այդ, 2-րդ ալբոմը մի քանի շաբաթ շարունակ գլխավորել է “Billboard-200” աղյուսակը:
2012-ի փետրվարին Ադելը դարձավ “Գրեմմիի” 54-րդ մրցանակաբաշխության “խորհրդանիշը”` արժանանալով միանգամից 6 մրցանակի:
http://youtu.be/0ckIulg1DfQ