06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

“Esquire”-ի ընթերցողներն ընտրել են մոլորակի ամենասեքսուալ կնոջը

“Esquire” ամսագիրն ամփոփել է ընթերցողների օնլայն հարցումների արդյունքները, որոնք ընտրել են տարվա ամենասեքսուալ կնոջը: Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել 28-ամյա  ամերիկացի դերասանուհի, մոդել եւ պոկեր խաղի մասնագետ Սառա Անդերվուդը:

Անդերվուդն առաջ է անցել նույնիսկ Քեմբրիջյան դքսուհուց` իր մրցակից Քեյթ Միդլթոնից: Ամերիկուհու օգտին քվեարկել է “Esquire.com” կայքի գրեթե 2 մլն օգտատեր: Թե որքան ձայն է ստացել արքայազն Ուիլյամի կինը, չի նշվում:

2011-ին ամսագրի կազմակերպած “սեքսուալ կանանց առաջնության” հաղթողն էր դերասանուհի Կատարինա Բոուդենը, 2010-ին` մոդել եւ դերասանուհի Բրուքլին Դեքերը: Այս քվեարկությունն անց է կացվում հենց 2010-ից:

Սառա Ջին Անդերվուդը մոդելի  կարիերա է սկսել 2000-ականներին: 2005-ին նկարահանվել է “Playboy”-ի համար, իսկ 2006-ի հունիսին ամսագրի կողմից ճանաչվել է “ամսվա աղջիկ”: Անդերվուդի դեբյուտը կինեմատոգրաֆիայում 2007-ին էր` “Շատ էպիկական կինո” ֆիլմում խաղացած կերպարով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ