15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Կանանց 59-ամյա կուռքը դեռեւս չի մտածում ամուսնության մասին

Լուրերը, ըստ որոնց դերասան Միկի Ռուրկը եւ մոդել Անաստասիա Մակարենկոն խզել են իրենց հարաբերությունները չեն հաստատվել, սակայն դերասանը չի ցանկանում ամուսնանալ: Որոշ ժամանակ առաջ 59-ամյա դերասանը իր սիրավեպը Նաստյայի հետ անվանել էր իր կյանքի ամենալուրջ հարաբերությունները: Շրջում էին լուրեր, թե նրանք պատրաստվում են ամուսնանալ, սակայն հետո լրագրողները խոսեցին այն մասին, որ զույգը պատրաստվում է  բաժանվել: […]

ՕԵԿ-ի կարգախոսն ու “չուզողները”

Արթուր Բաղդասարյանը կուսակցության տասներորդ համագումարի ժամանակ անդրադարձավ ՕԵԿ-ի չուզողներին ու հայտարարեց.”ՕԵԿ-ը անհողդողդ է լինելու բոլոր այն պատվիրված հարձակումներին, ստի ու կեղծիքի քարոզչությանը, որ երբեմն կատարվում է ՕԵԿ-ի դեմ: Այսօր, ցավոք, երկրում կան մարդիկ, որոնք մտածում են այսպես` որ իմ գործերը լավ են, ուրեմն քոնը վատ պիտի լինեն, որ ավելի լավ լինի”: Արթուր Բաղդասարյանի խոսքով, ՕԵԿ-ն […]

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Չեխիա

Մարտի 5-ին Պրահայում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների ԱԳ նախարարների, ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի, Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման ու Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարի եւ Վիշեգրադյան քառյակի ու եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարների ընդլայնված հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Չեխիա:

Պրոֆեսորն առաջարկել է տուգանք սահմանել սեռական հարաբերությունների համար

Մինչ Ուկրաինայում մտածում են երեխա չունենալու համար տուգանք սահմանել, ԱՄՆ-ում քննարկում են սեռական հարաբերությունների համար տուգանք սահմանելու հարցը: Նման տուգանք առաջարկել է սահմանել Յելի համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Կարտերը: Նա առաջարկում է յուրաքանչյուր սեռական հարաբերությունը “գնահատել” խորհրդանշական 2 դոլար: Գիտնականի այս մտահղացումը բուռն արձագանք է գտել եւ նույնիսկ ծիծաղի առիթ է տվել: Միամիտ պրոֆեսորը անկեղծորեն մտածում […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 3-ին  Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդակցությանը: Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ փոխխոսնակի եւ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցը: Պարոն Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանում արդար, ժողովրդավարական եւ միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացմամբ: Կողմերը կարեւորել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը եւ […]

Դիմա Բիլանը կրկին “Եվրատեսիլ” է ուզում /վիդեո/

Երգիչ Դիմա Բիլանը եւ ” t.A.T.u.” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան “Եվրատեսիլ” երգի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել: Մասնակցի ընտրությունը կկայանա մարտի 7-ին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Բիլանի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան: Նա նշել է, որ Դիման եւ Յուլիան կկատարեն “Back To Her Future” երգը: Այս դուետն ունի ամենաշատ քննարկվողի  պատվին արժանանալու հնարավորությունը: Հաղթանակի դեպքում […]

Գովազդ` սեփական դեմքին

Գերմանիայի բնակիչ Ուվե Տրյոշելը վաճառքի է հանել սեփական  դեմքը` որպես գովազդային տարածք: Ուվեն դեմքը բաժանել մի քանի մասի, որտեղ պոտենցիալ գովազդատուները կարող են տեղադրել իրենց գովազդային պաստառները: Այսպես, ճակատին արված դաջվածքը գովազդատուի վրա կարժենա 50 հազար եվրո, այտերից մեկի վրա` 20 հազար, կզակին` 5 հազար: Եթե ինչ-որ ընկերություն ցանկանա գնել Ուվեի ողջ դեմքը, ստիպված կլինի […]

ՕԵԿ-ականները երկարատեւ ծափահարություններով ընդունեցին Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությունը

Այսօր ՕԵԿ -ը հաստատում է առողջ կառուցողական համագործակցությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Քիչ առաջ ՕԵԿ համագումարում հայտարարեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Համագումարի պատվիրակները այս հայտարարությունը ծափողջույններով ընդունեցին: “Այս 4 տարիների մեր համատեղ աշխատանքը ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ մեր երկիրը զարգանում է ճիշտ ուղիով: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ունի քաղաքական կամք, ցանկություն, երկիրը բարեփոխումենրի […]

Սիրիայում սպանված լրագրողների դիակները կուղարկվեն հայրենիք

Սիրիական իշխանությունները նախօրեին Կարմիր խաչի ներկայացուցիչներին են հանձնել Հոմս քաղաքում զոհված լրագրողների դիակները: Ինչպես տեղեկացնում է “AFP”-ը, Փարիզի դատախազությունն արդեն սկսել է Օշլիկի մահվան հետաքննությունը: Ֆրանսիական իշխանությունները նախ կկազմակերպեն դիակի ինքնությունը ճանաչելու գործընթացը, որից հետո դին կուղարկեն Ֆրանսիա: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ ֆրանսիական դեսպանատունը Դամասկոսում կփակվի: Ֆրանսիա են էվակուացվել եւս 2 լրագրող […]

Տորնադոյի զոհերի թիվն ԱՄՆ-ում հասել է 28-ի. հայտարարված է արտակարգ իրավիճակ /վիդեո/

Վերջին տվյալներով` առնվազն 28 մարդ է զոհվել ԱՄՆ-ի հարավային եւ հարավարեւմտյան նահանգներում  վրա հասած տորնադոների նոր ալիքից, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: 13 զոհ Ինդիանա նահանգում է, 12-ը` Կենտուքիում, եւս 2-ը` հարեւան Օհայոյում: Օհայոյում 70 տոկոսով  ավերվել է Մոսկվա կոչվող փոքրիկ քաղաքը, որտեղ գրեթե 250 մարդ է բնակվում: Հիմնավոր ավերվել են 3 հազար բնակչություն ունեցող Ուեսթ-Լիբերթի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ