Ի՞նչ սպասելիքներ ունի հասարակությունը նորընտիր ԱԺ-ից
Ահարոն Ադիբեկյանի վերջին սոցիոլոգիական հարցումները պարզել են հասարակության ցանկությունների առաջնահերթությունները: Մարդիկ առավելապես ուզում են, որ նորընտիր ԱԺ-ն զբաղվի աշխատատեղերի ստեղծման և տնտեսական աճի ուղղությամբ: Երկրորդ տեղում է աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացումը, երրորդ տեղում` առողջապահության և կրթության մատչելիությունը: Չորրորդը կաշառակերության դեմ պայքարն է, հինգերորդը` մարդու իրավունքների պաշտպանությունը, և միայն վեցերորդը` Ղարաբաղի հարցը և տարածաշրջանային անվտանգությունը: […]