25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ԲՀԿ-ն վաղուց Քոչարյանի հետ չէ. Արամ Մանուկյան /վիդեո/

 “Ռոբերտ Քոչարյան  քաղաքական գործիչ Հայաստանում չկա: Սա բառեր չեն, ես ունեմ հստակ տեղեկատվություն, փաստեր, որ այդ մարդը որեւէ քաղաքական ուժի հետ չի գնա, ոչ մեկը չի ուզում նրա հետ գնալ: ԲՀԿ-ն վաղուց Քոչարյանի հետ չէ”,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, ԲՀԿ-ն այսօր ինքնուրույնության խնդիր ունի, եւ  փորձում է դրան հասնել :  Լրագրողների ճշտող հարցերին, թե ումից պետք է ինքնուրույնություն ձեռք բերի ԲՀԿ-ն` Ա. Մանուկյանն ասաց.

“Իհարկե ՀՀԿ-ից, Էլի եմ ասում Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ չկա”,-ասաց Մանուկյանը` նշելով, որ ԲՀԿ-ին շատ դժվարություններ է սպասվում այդ ճանապարհին: “Կկարողանա՞  ԲՀԿ-ն հաղթահարել` ժամանակը ցույց կտա”,-ասաց Մանուկյանը:
http://youtu.be/wATtLo3nsLM

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ