Ծխախոտ, ավելորդ քաշ եւ թերշարժունություն` հիվանդ սիրտ ունենալու 3 պատճառ
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ չափահաս երեւանցիների 30 տոկոսը` 250-300 հազար, հիպերտոնիկ հիվանդ է: Նրանցից ընդամենը 7 տոկոսն է արդյունավետ բուժում ստանում: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը: Նրա խոսքով՝ եղանակային փոփոխությունները լուրջ ազդեցություն կարող են ունենալ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում: ‘’Գարունը զարթոնք է, ձմռան թմբիրից հետո օրգանիզմն արթնանում է […]





































