18 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Լեյլա Սարիբեկյանը դուրս մնաց ՀՀԿ ցուցակի՞ց.Երկիր

“Երկիր” օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակում ցանկացել է ընդգրկել նաեւ երգչուհի Լեյլա Սարիբեկյանին: Վերջինիս ցուցակում տեսնելը պայմանավորված է եղել նրա կողմից մի շարք հայրենասիրական երգեր երգելու հետ: ՀՀԿ-ում ցանկացել են, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն իրեն ԱԺ-ում միայնակ չզգա եւ այդ բացը ցանկացել են լրացնել Լեյլա Սարիբեկյանով: Սակայն վերջին պահին, ՀՀԿ-ից թերթին հասած լուրերի համաձայն, […]

Զոհված զինծառայողի երեխան կծնվի նրա թաղման օրը. Հայացք

Ըստ “Հայացք” օրաթերթի, գումարտակի հրամանատար, 1977թ. ծնված  Արտակ Շահբազյանը “Վիլիս” ավտոմեքենայով Կողբի “Ղիասի քար” հանդամասի Կարմիր բլուր սահմանային տարածք է մեկնել հենակետում ստուգում անցկացնելու նպատակով: Սակայն ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվել է ավտոմեքենայի մեջ: Թերթի հավաստի տեղեկություններով` Արտակը երեկ դիմել է զորամասի հրամանատար Նորայր Ամիրխանյանին, որպեսզի իրեն թույլատրեն այդ օրը ծառայության դուրս չգալ, քանի որ կինը պետք […]

Ծառուկյանը Օսկանյանին արգելել է խոսել. Իրատես de facto

 ԲՀԿ 6-րդ համագումարի ողջ ընթացքում (բնականաբար, բացի իր ելույթի պահից) Գագիկ Ծառուկյանը հարկ էր համարել նստել նախագահ Սերժ Սարգսյանի կողքին: “Ընդ որում, նա այդտեղից էլ գնաց դեպ “պոդիում”` ելույթի, ու նույնքան արագ, բայց ոչ նույնքան “տարժեստվեննի”, երաժշտությամբ-բանով, ոտքի կանգնած իր ԲՀԿ ժողովրդի ծափերի ներքո վերադարձավ դեպի Ազատիչը: Եվ ուրեմն` իր ելույթից անմիջապես հետո Ծառուկյանը կրկին […]

Սին սպասումներ` Քոչարյանը ԲՀԿ-ի մասին չի խոսի

“ Նախագահ Քոչարյանի անունից պաշտոնապես հայտարարություն կարող է անել նրա գրասենյակը կամ, բնականաբար ինքը` Քոչարյանը: Ըստ հավաստի տեղեկությունների, շրջանառվող լուրերի համաձայն, տարածվող լուրերին` մի հավատացեք”,- Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` պատասխանելով այն հարցին, թե ճիշտ է, որ ԲՀԿ-ի համագումարից առաջ Քոչարյանը պիտի այդ կուսակցությանը սատարելու  մասին հայտարարություն աներ: “Պիտի հիասթափեցնեմ` […]

Մասոն եղբայրները` 2 կուսակցության ցուցակում

 ‘Քնքշանք’ հայ մասոնական օթյակը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Հարգելի գործընկերներ, Վերջին օրերին շատացել են շահարկումները այն մասին, որ ‘Քնքշանք’ հայ մասոնական օթյակի անդամները ներթափանցել են բոլոր կուսակցությունների նախընտրական ցուցակներ: Օթյակի Գերագույն խորհուրդը անհրաժեշտ է համարում հերքել այդ լուրը եւ հաստատել, որ մեր եղբայրները ներկայացված են միայն երկու կուսակցությունների նախընտրական ցուցակների անցողիկ տեղերում: […]

Կրծքի պլաստիկ վիրահատություններն այլեւս անտեղի են

Կա՞ արդյոք իմաստ դիմել պլաստիկ վիրաբուժությանը` կրծքերը մեծացնելու նպատակով, եթե բացառապես բոլոր կանանց մոտ կրծքագեղձերն առանց այդ էլ մեծանում են: Նման եզրակացության են եկել Մեծ Բրիտանիայի գիտնականները: Նրանք կարծում են, որ վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կրծքերի չափսը 3 անգամ մեծացել է: Մասնագետները նման աճը բացատրում են մեր կյանքում արհեստական հորմոնների հայտնվելով: Դրանք  […]

5-ամյա տղայի մազերն առաջին անգամ կտրել են /ֆոտո/

Բրիտանացի Ռին Քարտերը առաջին անգամ է եղել վարսավիրանոցում: Ինչպես պարզել են ԶԼՄ-ները, տղայի մայրը` 30-ամյա Լիեն Սմիթը, տղայի մազերը երբեք չի կտրել: Բանն այն է, որ երեխայի մազերը նրան հիշեցրել են երեխայի հորը: Երեխային այնքան ժամանակ չէին անհանգստացում երկար մազերը, մինչև որ նա դպրոց գնաց: Համադասարանցիները նրան սկսեցին ծաղրել` “արքայադուստր Ռապունցել” անվանել: Այդ ժամանակ նա […]

ՀՀ նախագահը Մոսկվայում մասնակցել է ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Նիստին ներկա են եղել ԵվրԱզԷՍ-ի անդամ պետություններից՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի նախագահները: Քննարկումներն ուղղված են եղել ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտների վերակազմավորման ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, Եվրասիական […]

Տավուշում հակառակորդի գնդակից հայ զինվոր է սպանվել

Մարտի 19-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, որի հետեւանքով սպանվել է ՀՀ ԶՈւ զինծառայող: Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, մարտի 19-ին,  ժամը 14.20-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից սպանվել է զինծառայող Արտակ Մնացականի Շահբազյանը:

“Այո, ինքը կարծիք ունի ՀՀՇ-ի եւ նախկին ՀՀՇ-ականների մասին”. Անահիտ Բախշյանը` ցուցակի մասին

“Այո, եթե հայաստանյան մտածելակերպով նայեմ, ես պետք է վիրավորված լինեի, ինչպես Դուք ասացիք”,-այսօր Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատներ”-ի միասնական համամասնական ցուցակին, ասել է “Ժառանգության ” գործող պատգամավոր Անահիտ Բախշյանը: Հիշեցնենք, որ կուսակցության հրապարակած ցուցակը հանրության եւ հենց ժառանգականների ներսում լուրջ դժգոհություններ է առաջացրել: Ցուցակում “Ժառանգության” պատգամավորները` Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Լարիսա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ