18 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Հ1-ն ու “Արմնյուզը”` պասիվ, “Շանթը”` առավել քիչ հետաքրքրված. մոնիտորինգը շարունակվում էված.

Նախընտրական գործընթացներին վերաբերվող հեռուստահաղորդումներում եւ նյութերում նվազել են կուսակցությունների գործունեությունը գնահատող անդրադարձները։ Այսօր լրագրողներին այս մասին հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` վկայակոչելով մարտի 1-10 անցկացրած մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը: Նշենք, որ մշտադիտարկմանն ընդգրկված է վեց համազգային հեռուսատաալիք: Իսկ հետազոտման առարկա են դարձել, ինչպես նշեց Բ. Նավասարդյանը, այն նյութերը, որոնցում առկա են եղել անդրադարձեր այն […]

Մարդուն մեկ անգամ պետք է պատժել, ոչ` ամեն անգամ, եւ Գագիկ Բեգլարյանը դեռ շատ անելիքներ ունի”. Ռազմիկ Զոհրաբյան

Այսօր հրավիրված ասուլիսին ՀՀԿ փոխնախագահ, ԳՄ անդամ Ռազմիկ Զոհրաբյանը լրագրողների խնդրանքով գնահատել է, թե ինչպես եղավ, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ տեղում հայտնվեց Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Հիշեցնենք, հայտնի միջադեպից հետո նա հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից: Ներել է, արդյոք ՀՀԿ-ն Բեգլարյանին: Հարցին Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց, որ Գագիկ Բեգլարյանը գիտակցել է իր սխալ արարքը, նա […]

Թող ցուցակում լինեն լրագրողներ, երգիչներ, ինչու չէ` նաեւ պարողներ

ՀՀԿ  ցուցակի առաջին քսան տեղը  հաստատված է, մյուս մասը դեռ որոշակի փոփոխություններ կկրի, բայց դրանք էական փոփոխություններ չեն լինի: Այսօր այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Նրա խոսքով` այս անգամ ՀՀԿ ցուցակը  տարբերվում է նախորդ ցուցակներից, քանի որ ցուցակում ընդգրկված են գործիչներ բոլոր մասնագիտական ոլորտներից, նաեւ մարտական գործողությունների […]

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացելու շփման գծում

Մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու ուղղությամբ, Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը գլխավորելու է Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը /Լեհաստան/. Դիտարկման խմբի կազմի մեջ […]

23 մարդ է զոհվել Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում

Իրաքի Քիրկուկ եւ Քերբելա նահանգներում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով առնվազն 23 մարդ  է զոհվել, ըստ տարբեր տվյալների` 40-70 մարդ է տուժել, հաղորդում է ” Reuters “-ը: Ահաբեկիչները պայթեցրել են մի քանի ավտոմեքենա եւ ճանապարհներին դրված ռումբեր: Առաջին ահաբեկչությունը տեղի է ունեցել Քիրկուկի “ոստիկանական” բաժանմունքում: Անհայտ անձը պայթեցրել է ավտոմեքենան, որի մեջ […]

ՀՀԿ-ն ողջունում է Օսկանյանի եւ ԲՀԿ-ի ինքնաքննադատությունը

ԲՀԿ համագումարին հնչած քննադատական ելույթները ոչ այլ ինչ էին, եթե ոչ ինքնաքննադատություն: Այդ մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ համագումարին հնչած առանցքային ելույթները: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն  իշխանության մաս կազմելով, կոալիցիայի անդամ լինելով, հավասարապես պատասխանատու է բոլոր թերությունների համար: Ամեն դեպքում, ՀՀԿ փոխնախագահի կարծիքով` պետք է քննադատել, որ հնարավոր լինի […]

Թամամին` 4 տարի, մյուս երկուսին` պայմանական պատիժ /վիդեո/

Երեքշաբթի` մարտի 20-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ: Նույն գործով մեղադրվում են նաեւ  Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ  […]

16 աֆղաններին սպանած ամերիկացի սերժանտը հիշողության կորուստ ունի

16 աֆղաններին սպանած ԱՄՆ-ի բանակի ավագ սերժանտ Ռոբերտ Բեյլսի փաստաբան Ջոն Հենրի Բրաունը հայտարարել է, որ իր պաշտպանյալի մոտ հիշողության կորուստ կա, հաղորդում է “Associated Press”-ը: Նախօրեին կայացել է Բեյլսի առաջին հանդիպումը իր փաստաբանների խմբի հետ: 7 ժամ նրանց հետ զրուցելուց հետո Բրաունը հայտնել է, որ սերժանտը “հիշում է այդ երեկոն եւ երեկոյի ավարտը, սակայն […]

Կոտայքի մարզպետը 1 միլիարդի մեջ 4 մլն-ի ավելագրումը մեծ թիվ չի համարում

Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վերահսկիչ պալատի կողմից Կոտայքի մարզպետարանում հայտնաբերված խախտումներին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ասել է, որ դրանք այն խախտումները չեն, որ հավասար լինեն  հանցագործության: “Մեկ միլիարդ դրամի շինարարական աշխատանքների մեջ 4 մլն ավելագրումը կարծում եմ մեծ թիվ չէ: Իհարկե, մեղավորները ի ցույց կդրվեն, մեղավորները կպատժվեն”,-ասաց մարզպետը` ասելով, որ գումարի մի մասը վերականգնվել է, մյուսն […]

Գերմանիայի նորընտիր նախագահն սկսել է իր աշխատանքը

Գերմանիայի նորընտիր նախագահի` 72-ամյա Յոահիմ Գաուկի երդման արարողությունը տեղի կունենա մարտի 23-ին, սակայն նրա աշխատանքը` որպես երկրի ղեկավար, արդեն սկսվել է: Նախօրեին ԳԴՀ-ում հայտնի նախկին աստվածաբան եւ իրավապաշտպան Գաուկն այցելել է բեռլինյան իր նստավայրը` Բելվյու ամրոցը, տեղեկացնում է “Вести”-ն: Բելվյուում Գաուկին դիմավորել է Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը, ով նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի պաշտոնաթողումից հետո որպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ