ՀՀԿ-ն խաղաղության կողմնակից է. սահմանամերձ բնակչությանն ասաց ՀՀԿ առաջնորդը
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքում, որտեղ հավաքվել էին նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչները, խոսեց խաղաղության մասին:
Ըստ նրա` Հանարապետական կուսակցությունը խաղաղության ջատագովն է եւ հենց դրանով է պայմանավորված մյուս ծրագրերի իրականացումը:
Խոսելով մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից` ՀՀԿ առաջնորդը նշեց, որ պայքարը հավաքական ուժերի , ծրագրերի միջեւ է: Ամեն մեկն, ըստ նրա, ներկայացնում է իր հայեցակարգը ապագայի վերաբերյալ:
Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս կոչ արեց անձնական նկրտումները դնել մի կողմ եւ լինել քաղաքակիրթ: Նա հավաստիացրեց, որ կոնկրետ Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անում է, որպեսզի նախորդ ընտրությունների վատ սովորույթները վերանան:
Սերժ Սարգսյանը օրվա ընթացքում հանդիպումներ կունենա Իջեւան, Նոյեմբերյան քաղաքների ընտրողների հետ, ինչպես նաեւ կլինի մի քանի գյուղական համայնքներում: