04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Արմեն Մարտիրոսյանը` իր եւ գլխավոր դատախազի կապերի մասին

“Ժառանգական” Արմեն Մարտիրոսյանի կարծիքով,  հակաքարոզչությունը  ՛՛Ժառանգության՛՛ դեմ  մի կողմից ուրախալի է այն առումով, որ դա վկայում է այն մասին, որ ՛՛Ժառանգությունը՛՛ լուրջ մրցակից է սուտը տարածողների համար:

Անդրադառնալով ընտրությունների վերահսկման միասնական շտաբին, Արմեն Մարտիրոսյանն ասաց.՛՛Միասնական շտաբ կոչվողը տեսնում ենք, թե ինչ գործունեություն է ծավալում:

ՀՅԴ ներկայացուցիչը ԶԼՄ-ներով  ասում է, որ կոալիցիոն ուժերը ընտրակաշառքներ են բաժանում, բայց չէ որ միասնական շտաբի մասնակիցներից մեկը Բարգավաճ Հայաստանն է, ուրեմն պատրաստվում են արդյոք նրանք լսել այդ մեղադրանքները եւ պատասխան տալ, թե այդ շտաբը հերթական իմիտացիոն գործառույթն է իրականացնում՛՛:

Արմեն Մարտիրոսյանը հերքեց իր հասցեին մամուլում տարածված այն տեղեկությունը, թե  ինքը գլխավոր դատախազի բարեկամն է, եւ  իր ձայները պատրաստվում է զիջել նրա ազգականներին, մասնավորապես մրցակից թեկնածու ԲՀԿ-ից Վլադիմիր Կարապետյանին:

՛՛Այդ տարատեսակ լուրերն իմ հասցեին սուտ են, ես ոչ մի ազգակցական կապեր չունեմ գլխավոր դատախազի հետ՛՛,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ