Վզկապավոր աղջիկներ եւ ուժեղացված անվտանգություն. մեկնարկում է ԲՀԿ համագումարը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում շուտով տեղի կունենա ԲՀԿ 6-րդ արտահերթ համագումարը: Ինչպես Henaran.am-ի թղթակցին ասաց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, համագումարին հրավիրվել է 9000 պատվիրակ: Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ` համագումարին ներկա կլինեն ՌԴ “Եդինայա Ռոսիա” կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար, ՌԴ պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նեվերովը, Ուկրաինայի ‘’Ռեգիոններ’’ կուսակցության պատվիրակությունը: Համագումարին կընթերցվի նաեւ Չինաստանի կոմունիստական կուսակցության ուղերձը: […]





































