11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Օբամայի գլխավոր մրցակիցը եւս 5 նահանգներում է հաղթանակ գրանցել

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հերթական հաղթանակներն է գրանցել Նյու Յորք, Քոնեքթիքուտ, Փենսիլվանիա, Դելավեր, Ռոդ Այլենդ նահանգներում անցկացված փրայմերիզներում, տեղեկացնում է “РИА Новости”-ն:

Հանրապետականների ներկուսակցական նախընտրական մրցավազքը ներկա պահին շարունակում են 3 թեկնածու` միանշանակ առաջատար Միթ Ռոմնին, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գենգրիչը եւ կոնգրեսական Ռոն Փոլը: Այս հաղթանակներն ամրապնդեցին Ռոմնիի դիրքերն իբրեւ հանրապետականների փաստացի միասնական թեկնածու: Պաշտոնապես նա միասնական թեկնածու կլինի միայն օգոստոսին կայանալիք կուսակցության համագումարի արդյունքում իր թեկնածության հաստատումից հետո:

Նախորդ շաբաթ իր նախընտրական քարոզարշավը դադարեցրեց ուլտրապահպանողական Ռիկ Սանտորումը, ով բավականին հաջողություններ էր գրանցել հարավային նահանգներում անցկացրած փրայմերիզներում: Այս քայլով նա բացեց Ռոմնիի ճանապարհը եւ հնարավորություն տվեց նրան դառնալ Օբամայի մրցակիցը նախագահական ընտրություններում:

Ռոն Փոլն իր հերթին հայտնել է, որ չի պատրաստվում դադարեցնել իր քարոզարշավը` չնայած ընտրողների սակավ աջակցությանը: Նա բազմիցս խոստովանել է լրագրողներին, որ ընտրություններին մասնակցում է լիբերալ գաղափարների քարոզչության նպատակով:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ