16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԿԸՀ-ն ներկայացրել է էլեկտրոնային քվեարկության իրականացման եղանակն ու ժամկետները

Ապրիլի 25-ի արտահերթ նիստի շրջանակներում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի մասնակիցներին է ներկայացրել համացանցով էլեկտրոնային քվեարկության իրականացման եղանակն ու ժամկետները (http://res.elections.am/images/doc/e_voting.pdf):

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում կայացրել է որոշում` 2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել “Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն” (ՍԻԼԲԱ) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը:

Նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորի թեկնածուներ Գագիկ Պետրոսյանի (թիվ 8 ընտրատարածք), Թոռնիկ Գևորգյանի (թիվ 19 ընտրատարածք), Ռոման Խաչատրյանի (թիվ 24 ընտրատարածք) և Մանուկ Վարդանյանի (թիվ 25 ընտրատարածք) գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացրած ինքնաբացարկի մասին դիմումները` վավերացված նոտարական կարգով:

Նպատակ ունենալով բացառել ՀՀ ընտրական օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի և 61-րդ հոդվածի տարաբնույթ ընկալումը` կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պարզաբանում` շրջիկ արկղի միջոցով կազմակերպվող քվեարկությանը ներկա լինելու իրավունք ունեցող անձանց վերաբերյալ:

Քննարկվել են նաև “Իրավունքի Եվրոպա  Միավորում” իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահի և թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանի լիազոր անձի դիմումները, ինչպես նաև` թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի հայտարարությունները:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ