15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եվրոպացիները ընտրություններից առաջ սովորեցնում են հայ ոստիկաններին

ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն այսօր Երևանում ամփոփեցին Հայաստանի ոստիկանության համար իրականացված չորսշաբաթյա ռազմավարական և մարտավարական պլանավորման ուսուցողական դասընթացը: Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից:

Ուսուցողական ծրագրի նպատակն էր զարգացնել Հայաստանի ոստիկանության հասարակական կարգի պահպանմամբ զբաղվող մոտ հարյուր ավագ, միջին և կրտսեր պաշտոնյաների կարողությունները:

Դասընթացի թեմաներում ներառված էին գործողությունների պլանավորում, արդյունավետ կառավարում և վերահսկողություն, միջազգային ստանդարտներին համապատասխան բանակցային հմտություններ, վտանգների և ռիսկերի գնահատում, տեղեկատվության կիրառում և հետախուզություն, օրինականություն, հաշվետվողականություն, պատասխանատվություն և թափանցիկություն, ինչպես նաև մամուլի հետ հարաբերություններ և հաղորդակցման մեթոդներ:

“Հասարակական կարգի պահպանումը ողջ նախընտրական շրջանում և ընտրությունների օրը ընտրատեղամասերում ոստիկանության կարևոր պարտականություններից է, որը կարող է ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների անցկացման վրա”, – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը. “Մենք հավատացած ենք, որ արդյունավետ պլանավորումը, ինչպես նաև պատշաճ բանակցությունները ոստիկանության և ցանկացած բազմության միջև կարևոր է` ապահովելու անվտանգությունը հատկապես նախընտրական շրջանում”:

“Ազատ և արդար ընտրությունները կարևոր նախապայման են ԵՄ – Հայաստան հարաբերությունների զարգացման համար: Ոստիկանության դերը ընտրական գործընթացում կարևոր է` թափանցիկության  և հասարակական վստահության ապահովման առումով”, – ասաց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

ՀՀ ոստիկանության պարեկային գնդի չորրորդ հատուկ գումարտակի զորքերի հիսունհինգ ներկայացուցիչներ, ովքեր ուղղակիորեն ներգրավված են ամբոխի կառավարման գործում, դասընթացի վերջին շաբաթվա ընթացքում գործնականում կիրառեցին ձեռքբերված գիտելիքները:

ԵԱՀԿ աջակցությամբ անցյալ տարի պատրաստված երկու ուղեցույցները` հասարակական կարգի պահպանման գործում ոստիկանության վարքագծի, ուժի կիրառման և բանակցային հմտությունների վերաբերյալ օգտագործվեցին դասընթացի ընթացքում:

Դասընթացը 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագրի մաս է կազմում` հետամուտ Հայաստանում ընտրական գործընթացների ամրապնդմանը` միջազգային ստանդարտներին համապատասխան, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` ԵՄ ֆինանսավորմամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ