22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չեռնոբիլյան ատոմակայանի վթարից 26 տարի է անցել /վիդեո/

1986-ի ապրիլի 26-ին Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնվող Չեռնոբիլյան ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում տեղի ունեցավ ատոմային էներգիայի պատմության մեջ ամենախոշոր վթարը:

Այդ բլոկում տեղադրված էր “РБМК-1000” տեսակի ռեակտոր, որի արտադրական մեկնարկը տեղի էր ունեցել 1983-ի դեկտեմբերին: Հենց այդ տարի էլ Կուրչատովսկի համալսարանի գիտնականները հայտարարել էին, որ ռեակտորի վրա անոմալիա է հայտնաբերվել:

Չնայած վթարի լուրջ մասշտաբներին ճառագայթման լուրջ հետեւանքների մասին կայանի շրջակայքում առաջիկա մի քանի օրերին ԽՍՀՄ-ի ղեկավարությունը չէր տեղեկացնում ինչպես երկրի բնակչությանը, այնպես էլ միջազգային հանրությանը: Ավելին, առաջին օրերին նույնիսկ քայլեր ձեռնարկվեցին` իրական պատճառները թաքցնելու համար:

Հենց անմիջապես վթարի ժամանակ զոհվեց 31 մարդ, եւս 600 հազար մարդ, ովքեր մասնակցել են կրակը մարելու գործընթացին, ճառագայթման են ենթարկվել: Վթարից մի քանի օր անց կառավարական հանձնախումբը որոշում կայացրեց մոտակայքում բնակվողների էվակուացիայի մասին: Մինչեւ 1986-ի ավարտը 188 բնակատեղիներից տարհանվել է գրեթե 116 հազար մարդ:

Վերջին տարիներին բազմաթիվ փորձեր են կատարվել` չեռնոբիլյան վթարի իրական պատճառները պարզելու համար, սակայն  վթարի պատճառների փորձագիտական եւ ավարտուն տարբերակը մինչ օրս չի ներկայացվել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ