28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

ԱԻՆ-ն առաջարկում է վերագործարկել Գառնիի օբսերվատորիան

Կառավարության նիստից ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը լրագրողներին ներկայացրեց սեյսմիկ պաշտպանության պիլոտային ծրագրի մանրամասները, որն այսօր ընդունվեց կառավարության կողմից: Արմեն Երիցյանը նշեց, որ ԱԻՆ-ն կառավարությանն է դիմել Գառնիում գտնվեղ օբսերվատորիայում տեղադրված սարքը`դեֆորմոգրաֆը, որը շուրջ 20 տարի չի օգտագործվում,  հանձնել ԱԻՆ-ին սեյսմիկ ծառայությանը: “Դեֆորմոգրաֆը ցույց է տալիս երկրակեղեւի դեֆորմացիան: Ի դեպ, 1988թ երկրաշարժից առաջ այդ դեֆորմացիան ցույց է […]

Հայտնբերվել է 30 կեղծ դիպլոմ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի( ԱՓՇԱՏԿ) խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Խորհուրդն հաստատել է  ԱՓՇԱՏԿ-ի 2011 թվականի հաշվետվությունը, ինչպես նաև 2012 թվականի գործունեության ծրագիրն ու բյուջեն: Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը, խորհրդի անդամներին ներկայացնելով  […]

Հիլլարի Քլինթոնը` Համաշխարհային բանկի նախագահի թեկնածու

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Համաշխարհային բանկի նախագահի ամենահավանական թեկնածուն է: Այս մասին հայտնում է “Bloomberg”-ը:Եւս մեկ հավանական թեկնածու է համարվում տնտեսական հարցերով Սպիտակ տան նախկին խորհրդական Լոուրենս Սամերսը: Փետրվարի 15-ին Համաշխարհային  բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը հայտարարել էր, որ պաշտոնաթող կլինի իր իրավասությունների ժամկետի լրանալուց հետո: Դա տեղի կունենա այս տարվա հունիսի 30-ին: Ընդ որում, այս […]

Գնում է օրենսդի՞ր /վիդեո/

“Արթուր Բաղդասարյանն իմ ընկերն է,  ես կանգնած եմ իր կողքին եւ միասին գնալու ենք առաջ”,-այսօր հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը, երբ կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվել են, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված ի՞ նչ պլաններ ունի եւ արդյո՞ ք իրականությանը համապատասխանում են տեղեկություններն այն մասին, որ ինքը պատրաստվում է լքել ՕԵԿ-ը: Ինչ […]

Թուրքերի հերթական վրեժխնդրությունը

Թուրքիան թույլ չի տվել Ֆրանսիային մասնակցել ամենամյա միջոցառմանը` նվիրված 1915-16-ին դարդանելյան ռազմական գործողությունների տարելիցին, հաղորդում է “ИТАР ТАСС”-ը: Փետրվարի 15-ին Թուրքիայի վարչապետի մամլո ծառայությունը նիստ է անցակացրել, որի ժամանակ  քննարկվել են հիշատակի միջոցառումների կազմակերպչական հարցերը: Նիստին մասնակցել են այն երկրների ռազմական ներկայացուցչությունները, որոնք դարասկզբին մասնակցել են թուրքական նեղուցներում ռազմական գործողություններին: Ֆրանսիական դեսպանատան ներկայացուցչությունը նիստին մասնակցելու […]

Ազգայնական ուժերը նախընտրական դաշինք են ձեւավորում

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) Միասնական Խորհուրդը հայտարարություն է տարածել, որ – Փետրվարի 15-ին Երեւանում կայացավ ՀԱՄ եւ ՀԱՀ Միասնական Խորհրդի հերթական նիստը, որտեղ որոշվեց՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ 2-րդ անգամ ձեւավորել Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինք: – Դաշինքը կձեւավորվի 2003թ. ՀՀ ԱԺ ընտրություններին միասնական ուժերով եռանդորեն մասնակցած Հայ Արիական Բռունցքի (ՀԱԲ) նմանությամբ եւ կանոնակարգով, որտեղ կընդգրկվեն եւ՜ ազգայնական կառույցների ներկայացուցիչներ […]

Երկրաշարժներն ակտիվացել են. ԱԻ նախարարը մտահոգ է

Կառավարությունն այսօր նիստին  հաստատել է Երևան քաղաքի դպրոցներում, հիվանդանոցներում և այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների և վարքականոնների ուսուցման պիլոտային ծրագիրը: Այս նախագծի քննարկման ֆոնին վարչապետ Տիգրան Սարգսյանը  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին խնդրեց պարզաբանումներ ներկայացնել ՀՀ տարածքում վերջին շրջանում արձանագրվող երկրաշարժների վերաբերյալ: “Ամբողջ աշարհում երկրաշարժները ակտիվացել են:  Եթե […]

Ազիզ, դա իմ հաղթանակն ա … Սասունին` քեֆ չի ՞ պակսում

ՀԱԿ անդամ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի տրամադրությունը, չնայած պարտությանը` մարտական է: Նա նույնիսկ թիմակիցների հետ մի լավ քեֆ է արել: “ Բա հեշտ ա հաղթել պետությանը, էդքան ձայնը իրանց համար պարտության ա”,-ասաց Ս. Միքայելյանը: “Իրանք են որ փողի ռազբորականեր են անում, դռները թակում են, ասում են հետ տվեք, մեզ չեք ընտրել”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց […]

Դինքի ընտանիքի փաստաբանները դատական հայց են ներկայացրել

“Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի փաստաբանները դատական հայց են ներկայացրել այն  չինովնիկների, զինվորականների եւ ոստիկանների դեմ, որոնց անփութության պատճառով մահացել է Դինքը, հաղորդում է թուրքական մամուլը: Փաստաբանների կազմած հայցում մեղադրանք է ներկայացվում  Տրապիզոնի նախկին ոստիկանապետին, Տրապիզոնի տարածքային ոստիկանությանը, Ստամբուլի տարածքային ոստիկանությանը, Ստամբուլի ոստիկանության  հետախուզական բաժնին, ինչպես նաեւ մի շարք այլ պետական ծառայողներին: Հայցում նշվում է, […]

Ռ. Քոչարյանով ճանապարհ հարթեց

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ “Հրապարակ” օրաթերթը հաշտության պայմանագիր են ստորագրել դատարանում: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը թերթից պահանջում էր հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները: Միաժամանակ հայցվոր կողմը պահանջում էր փոխհատուցել 6 մլն դրամ, որից 3 մլն-ը` վիրավորանքի եւ զրպարտության, իսկ մյուս 3-ը` դատական ծախսերի համար: Հոդվածագիր Լուսինե Պետրոսյանից Henaran.am-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ