04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Գեղեցկուհուն զրկել են թագից

Դոմինիկյան գեղեցկուհի Կարլինա Դուրանին զրկել են գեղեցկության մրցույթի թագից:Կազմկոմիտեն որոշել է աղջկան զրկել գեղեցկության մրցույթի հաղթողի տիտղոսից այն պատճառով, որ նա խախտել է մրցույթին մասնակցելու կանոնները: Պարզվել է, որ նա ամուսնացած է այն դեպքում, երբ մրցույթին թույլատրվում է մասնակցել միայն չամուսնացած աղջիկներին:

Մամլո ասուլիսի ժամանակ 25-ամյա մոդելը հայտնել է, որ երբեք չի ապրել ամուսնու հետ: 2009-ին կայացած ամուսնությունը կարճաժամկետ է եղել, եւ նրանք վաղուց սկսել են ապահարզանի գործընթացը: Սակայն գեղեցկուհին չի հայտնել` գործընթացն արդեն ավարտվել է, թե` ոչ:

Ամեն դեպքում, մրցույթի կազմկոմիտեի որոշումը` Դուրանին զրկելու գեղեցկուհու տիտղոսից, մնացել է անփոոխ: Թագը որոշվել է տալ 2-րդ տեղը գրաված 22-ամյա Դուլսիտա Լյեգգիին: Հենց նա էլ կներկայացնի Դոմինիկյան Հանրապետությունը “Միսս տիեզերքում”, որը կկայանա 2012-ի դեկտեմբերին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ