Առավելագույն եթերաժամանակը տրամադրվել է ԲՀԿ-ին
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն այսօր լրագրողներին է ներկայացրել հեռուստաընկերությունների կողմից նախընտրական քարոզարշավի լուսաբանման մոնիտորինգի առաջին շաբաթվա արդյունքները: Գրիգոր Ամալյանի խոսքով, հեռուստաընկերությունների կողմից, բացառությամբ Հանրայինի, քաղաքական ուժերին տրամադրվող անվճար եթերաժամն օգտագործվել է ոչ ամբողջությամբ` ելնելով քաղաքական ուժերի նպատակահարմարությունից: ՀՌԱՀ նախագահի խոսքով, վճարովի եւ անվճար եթերաժամանակից օգտվելու զրոյական ցուցանիշ է արձանագրել “Միավորված հայեր” կուսակցությունը: ՀՌԱՀ-ին հեռուստաընկերությունները պարզաբանել են, որ […]





































