Աստղերի խոստովանությունները հակառակ սեռի մասին
Սեքսի թեման միշտ էլ ամենաքննարկվողն է ցանկացած շրջապատում: Իսկ երբ սեքսի մասին խոսում են հոլիվուդյան աստղերը, այն կրկնակի հետաքրքիր է դառնում: “ELLE” ամսագիրը հավաքել է աստղերի հարցազրույցների ամենինտրիգային պահերը, երբ նրանք խոսում են հակառակ սեռի հետ հարաբերությունների մասին:
“Յուրաքանչյուր կնոջ անհրաժեշտ է այնպիսի տղամարդ, ում ուսին կարող ես դնել գլուխդ”,-կարծում է Ջեյ Լոն: Անջելին Ջոլիին ամենաշատը դուր է գալիս տղամարդկանց հետույքը. “Ինձ խենթացնում են նեղ տաբատով եւ պատռված մարզահագուստով տղամարդիկ”,-խոստովանում է դերասանուհին: Երգիչ Ջոն Բոն Ջովին կարծում է, որ աշխարհն իրականում կանայք են ղեկավարում. “Նրանք հստակ գիտակցում են` ինչ են անում: Հարցրեք Ադամին: Հարցրեք Նապոլեոնին”:
“20-ամյա երիտասարդի հետ հանդիպելը ժամանակի կորուստ է աղջկա համար: Նրանք հարմար են սեքսում փորձարկումներ կատարելու համար, սակայն ձանձրալի զրուցակիցներ են”,-կարծում է Մեգան Ֆոքսը: “Հանդիպել մի աղջկա հետ, որի հետ չես պատրաստվում ընտանիք կազմել, նույնն է, ինչ ելույթ ունենալ դատարկ դահլիճում”,-խոստովանում է ռեփեր Դրեյքը:
Մեկ այլ ռեփեր` Մասթըր Փին, հավաստիացնում է, որ նույնիսկ ամենադաժան տղամարդիկ, մենակ մնալով իրենց սիրելիների հետ, դառնում են կնոջ ենթական: Դերասանուհի Դրյու Բերիմորը կարծում է, որ լավագույն հանգամանքը հանդիպելու “ձեր միակին” այն ժամանակ է, երբ դուք 35 տարեկան եք եւ միայնակ:
Երգիչ Ադամ Լեւինը սկզբունքայնորեն չի հանդիպում մոդելների հետ. “Նրանք սովոր են քայլել պոդիումով, բայց ոչ կյանքում”: Դերասանուհի Ամանդա Սեյֆրիդը խոստովանում է, որ էկրանին սեր խաղալն ամենահաճելի բաներից է կնոջ համար, քանի որ նա կարողանում է զգալ այն ռոմանտիկան, որը չկա իրական կյանքում: