01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

ԶՊՄԿ-ին Քաջարան գյուղի հողը պետք չէ. Առավոտ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը “Առավոտ”-ի հետ զրույցում ասել է, որ  Քաջարան գյուղի հողատարածքները կոմբինատը չի պատրաստվում շահագործել, չնայած այդ տարածքում են գտնվում մոլիբդենի հսկայական պաշարներ: “Իրականում էդ հողերը մեզ հիմա պետք չեն: Էդ գյուղի տարածքը կոմբինատին պետք չի: Ոչ էլ որեւէ մեկը ասում ա՝ տվեք ինձ, իրենք են հենց-նենց ոռնոցները գցել”,-ասել է […]

Խաչիկ Ասրյան. սողունները կյանքում տեղ չունեն

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 18 ՊՈԱԿ-ների տնօրեններ բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահին, վարչապետին ու ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին` բողոքելով  ոլորտում տիրող իրավիճակից: Առաջինը արձագանքել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը: Henaran.am-ին ուղարկած նամակում նախարարի տեղակալը մասնավորապես գրում է. “ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) մասին […]

Ալիկ Սերգեյիչը կխնդրեր Մարգարի համար

Նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը  “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ  Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը պետք է փոխվի եւ նա պետք է ազատության մեջ լինի: “Նա ոստիկանության բարձրաստիճան սպա է եղել: 30 տարի նա այս երկրին ծառայել է, ասենք մի անգամ սխալվել է, վնասն էլ վերականգնված է, […]

ԱՄՆ-ը իր քաղաքացուն չի ճանաչում իբրեւ ԿՎՀ-ի լրտես

Սպիտակ տան պետքարտուղար Ջեյ Քարնին հայտարարել է, որ Իրանում մահապատժի ենթարկված ԱՄՆ-ի քաղաքացին չի աշխատել ԿՎՀ-ի համար: Նրա հայտարարությունը տեղադրվել է Սպիտակ տան կայքում: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը նույնպես հայտնել է, որ Ամիր Միրզա Հեքմաթիի դեմ լրտեսության մեղադրանքը շինծու է: ԱՄՆ-ը պնդում էր Հեքմաթիի անմեղությունը նաեւ մինչեւ նրան մահապատժի ենթարկելը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի քաղաքացի […]

Մեծ Բրիտանիան 33 մլրդ ֆունտ արժողությամբ երկաթուղի կկառուցի

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել գերարագ երկաթուղային մագիստրալի կառուցման նախագծին: Այն կկապի Լոնդոնը կենտրոնական եւ հյուսիսային Անգլիայի քաղաքների հետ: Նախագծի արժողությունը, որը հավանաբար կիրականացվի 2033-ին, կազմում է 32,6 մլն ֆունտ ստեռլինգ: Ճանապարհի կառուցման արդյունքում լոնդոնցիները կարող են Բիրմինհեմ հասնել ընդամենը 49 րոպեում, այն դեպքում, երբ հիմա մեկ ու կես ժամ է պահանջվում: Գնացքների միջին […]

Ծեր կնոջն ստիպել են բանկ կողոպտել

Արկանզասում հանցագործը փորձել է տարեց կնոջն ստիպել բանկ կողոպտել: Այս մասին հայտնել է “Associated Press”-ը: Չարագործը 73-ամյա Բեթի Դեւիսի ոտքին է ամրացրել ինչ-որ առակա` ասելով, թե դա պայթուցիկ է, եւ ստիպել է գնալ բանկ: Հանցագործը ցանկացել է, որ կինը իր սեփական հաշվից գումար հանի: Դեւիսը ժամանել է բանկ եւ պատմել բանկի աշխատակիցներին իր վրա տեղադրված […]

Հետո չասեք`չեք զգուշացրել. Հայաստանի ոստիկանություն

 Ըստ  Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածած հաղորդագրության Երեւան քաղաքում տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվելու են 2012 թ. հունվարի 16-ից: Տեսախցիկները տեղակայված են Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ,  Խանջյան-Սայաթ Նովա,  Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ,  Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում: Արագաչափ սարքերը տեղակայված են  Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց,  Սարալանջի, […]

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք` Հայաստանի նախագահի ուշադրության կենտրոնում

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձեւավորվել է Բարձրաստիճան  պաշտոնատար անձանց էթիկայի  հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկած թեկնածու Լիլիթ Պետրոսյանը, ՀՀ վարչապետի առաջարկած թեկնածու Արմեն Խուդավերդյանը, ՀՀ սահմա­նադրական դատարանի նախագահի առաջարկած թեկնածու  Արեգ Շուշյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած թեկնածու  Էմիլ Բաբայանը եւ ՀՀ գլխավոր դատախազի առաջարկած թեկնածու Արտակ Սարգսյանը` 6 […]

Ի՞նչ է կատարվում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 18 ՊՈԱԿ-ների տնօրեններ բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահին, վարչապետին ու ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, որտեղ բողոքում են ոլորտում տիրող իրավիճակից: Նամակում մասնավորապես  ասված է է. “2011 թվականի դեկտեմբերի վերջին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը եւ աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը մամուլի ասուլիս էին անում 2011 թվականին իրենց […]

Պուտինը 2011-ի քաղաքական գործիչն է

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը պահպանել է առաջին տեղը 2011-ի քաղաքական գործիչների շարքում: Այս մասին են վկայում դեկտեմբերին կատարած սոցիոլոգների հարցումները` ռուս քաղաքական  եւ հասարակական գործիչների թվում  “Տարվա մարդ” անվանակարգում առաջատարին պարզելու նպատակով: Դեկտեմբերին հարցվածների 38 տոկոսը տարվա քաղաքական գործիչ է անվանել Վլադիմիր Պուտինին, իսկ երկրորդ տեղում է հայտնվել նախագահ Դմիտրի Մեդվեդեւը`  19 տոկոս արդյունքով: Վարկանշային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ