Ֆրանսիայի Սահմանադրական Խորհրդի որոշումը հնարավոր է` կապ ունի Սիրիայի հետ. թուրքագետ
ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիան հռչակում է ցեղասպանությունների կանխարգելում, որը ենթադրում է ցեղասպանության ճանաչում եւ պատիժ` ճանաչումը ժխտելու համար: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը` խոսելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը հակասահմանադրական ճանաչելու որոշման մասին: ‘’Ինչպես օրերս հրապարակել էր ‘’Ֆայնեյնշլ թայմս’’-ը` ‘’Անկարան հոգսերից ազատվեց մինչեւ հուլիս’’: Սարկոզին հուլիսին կսկսի […]