28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Լեւոնը` Միքայելի մասին

“Այդ մարդը երբեք հրապարակային ելույթներ չի ունենում, հրապարակային քաղաքականությամբ չի զբաղվում, նրա մասին համարյա ոչ մի բան չի ասվում ու չի գրվում: Բայց այդ երիտօլիգարխը միգուցե շատ ավելի վտանգավոր է, քան բոլոր վերը թվարկված օլիգարխները: Ռեժիմի պահպանման նպատակով նա ստեղծել է մի ամբողջ ստի կայսրություն, որի նպատակն է մենաշնորհել տեղեկատվական դաշտը Հայաստանում, ձեւավորել հասարակական կարծիքը […]

Փաշինյանի “կալիբրները”

ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը  անդրադարձավ Սամվել Ալեքսանյանին եւ Ռուբեն Հայրապետյանին: Նա նշեց, թե “30 վայրկյանի” գաղափարը չէր ուզում պղծել “Լֆիկով” եւ “Նեմեցով”, բայց յուրաքանչյուրի հասցեին մի նախադասություն պիտի ասի. “Լֆիկի մասին. նա ապացուցեց, որ իմաստուն հայ ժողովուրդը իրեն շատ դիպուկ անուն է դրել: Իմ ընտրարշավի ընթացքում նա ամեն օր թաքնվում է լֆիկների ետեւում: Մտադիր […]

Աժիոտաժ ՀՀԿ-ում ` էլի Դոմինգոն

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի համար “Հանրապետականն” իր քարոզչական բուկլետները տպագրել է ըստ Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի: Յուրաքանչյուր մարզի համար նախատեսված բուկլետում “Հանրապետականն” արձանագրել է անցած 4 տարիների ընթացքում տվյալ տարածաշրջանի ունեցած ձեռքբերումները տարբեր ոլորտներում: Ուշագրավ է, որ Երեւանի համար նախատեսված քարոզչական բուկլետում ի թիվս այլ ձեռքբերումների, ներկայացված է մայրաքաղաքի մշակութային շարժը: Այնտեղ պատկերված […]

Նիկոլը բացահայտեց հեղափոխության օրը, տեղն ու ժամը

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին ՀԱԿ անդամ, “Հայկական Ժամանակ “օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որի հետ հարթակ են բարձարցել նաեւ “30 վայրկյան” մակագրությամբ վերնաշապիկներով երիտասարդներ, հայտարարեց, թե 30 վայրկյանում հեղափոխություն են անելու:  Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիների մի մասը դառնում է ընտրակեղծիքների մասնիկ` ենթարկվելով ճնշումների, վերցնելով ընտրակաշառք: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ քաղաքացիներին չի համարում կորսված […]

Հանրահավաքի մասնակիցները նոստալգիա ապրեցին. առաջնորդը հայացքը չիբուխից ներքեւ ուղղեց /ֆոտո/

ՀԱԿ հանրահավաքի մասնակիցներն այսօր մի տեսակ նոստալգիա ապրեցին` վերհիշելով 2008-ի Ազատության հրապարակը, երբ ՀԱԿ առաջնորդը ընդգծված ջերմությամբ էր շփվում իրենց հետ` մեկ առ մեկ մոտենալով, հատ-հատ շփվելով յուրաքանչյուր մասնակցի հետ: Այսօր այդ օրն է. առաջնորդը որոշել է հարթակից եւ իր չիբուխից ներքեւ նայել` Տեր-Պետրոսյանն անընդհատ շրջում է մարդկանց մեջ, ողջունում նրանց: Նա մոտեցավ, ձեռքով բարեւեց […]

Զոլյանը դեռ մտնում է իր աշխատասենյակ. լայնամասշտաբ դասադուլներ են խոստանում

Այն մարդիկ, այդ թվում ԿԳ նախարարը, ովքեր փորձում են քաղաքական երանգ տալ ուսանողների ակցիային, իրականում դրանով փորձում են լռեցնել ուսանողների բողոքը: Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Վ.Բրյուսովի անվ.լեզվաբանական համալսարանի ուսանող Նարեկ Սամսոնյանը, ով ապրիլիլ 19-ին ուսանողական ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել ոստիկանություն, ապա ազատ արձակվել: Նրա խոսքով`  ԿԳ նախարարը այժմ հայտարարում է, թե ուսանողների բողոքի […]

Նախագահի աշխատանքային այցը Արագածոտն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող Ծաղկահովիտի թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքի շինհրապարակ, ծանոթացել շենքի ամրացման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսված են ավարտել 2012թ. նոյեմբերին: Արագածոտնի մարզում Սերժ Սարգսյանն այցելել է նաև Արագածավան համայնքի թիվ 2 դպրոց, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են […]

Ոստիկանություն բերման ենթարկված ուսանողի կասկածը ՀՀԿ երիտթեւի նախագահը չմեկնաբանեց

Ինձ ոստիկանության բաժին են տարել առանց որեւէ օրինական պահանջի: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ այդ սադրանքը` ինձ ոստիկանության բաժին տանելու, կապված է եղել ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանի հետ: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բրյուսովի անվ.լեզվաբանական համալսարանի ուսանող Նարեկ Սամսոնյանը, ով ակտիվ մասնակցում էր ուսանողների բողոքի ակցիային` ի պաշտպանություն համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի: Հիշեցնենք, […]

Ի՞նչ է անում Լեդի Գագան իր միլիոնները

Ամերիկյան էքսցենտրիկ երգչուհի Լեդի Գագան հայտարարել է, որ չի վատնում իր վաստակած միլիոնները: 26-ամյա փոփ երգչուհին առաջվա պես բնակվում է իր նյույորքյան մեկ սենյականոց բնակարանում, որը նա ուներ նախքան համաշխարհային հռչակ ձեռք բերելը: Նա խոստովանել է, որ ընդհանրապես փող չի ծախսում իր վրա, ամբողջ գումարը նա ներդնում է հերթական երգը ձայնագրելու կամ համերգային  նոր շրջագայության  […]

ՀԱԿ-ն աշխատում է “դվիժոկով”

ՀԱԿ հանրահավաքը բացեց Արամ Մանուկյանը:  Նա հայտարարեց, թե որքան էլ իշխանությունները փորձեն խոչընդոտել, միեւնույն է, ՀԱԿ-ին դա չի խանգարի: Արամ Մանուկյանը հայտարարեց, որ հանրահավաքը կես ժամով հետաձգվեց միայն այն պատճառով, որ հոսանք չէր ապահովվել, եւ ՀԱԿ-ը ստիպված է աշխատել “դվիժոկ”-ով: Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք արդեն եղել են հանրապետության 5 մարզերում, կլինեն եւս 5-ում: Նշեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ