11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵՄ-ը շարունակում է հորդորել Երեւանին եւ Անկարային` առանց որեւէ նախապայմանների հարաբերություններ կառուցել

Այսօր “Հայաստան-Թուրքիա  հարաբերությունները  շատ մեծ նախապատմություն ունեն, որին ես քաջատեղյակ եմ: ԵՄ-ը շարունակում է հորդորել կողմերին` առանց որեւէ նախապայմանների հարաբերություններ կառուցելուն”: ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը իր ելույթում ասաց ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպոյը:

Նա շեշտեց, որ Հայաստանի հարաբերությունների նորմալացումը  ընդհանուր հարեւանի եւ թեկնածու երկրի հետ շատ դրական նպաստ կլինի խաղաղության, կայունության եւ համագործակցության համար Հարավային Կովկասում”, -նշեց Ռոմպոյը եւ հավելեց, որ տարածաշրջանային  հակամարտության կարգավորման առաջընթացը դրական ազդեցություն կունենան նաեւ Հայաստանի ներդրումային պոտենցիալի վրա եւ թույլ կտա  Հայաստանին վայելել բարեփոխումների պտուղները:

Ռոմպոյը շեշտեց, որ այս ամենի համար  պետք է վստահություն եւ նշեց, որ առանց վստահության հնարավոր չի լինի խաաղաղություն, իսկ վստահությունը, նրա խոսքով, կախված կլինի 2 կողմերի`  փոխզիջումերի գնալու պատրաստակամությունից:

Նա համոզմոնք հայտնեց, որ ԱԺ նախագահի եւ խորհրդարանի վճռականությունը ճանապարհ կհարթեն դեպի պայծառ ապագա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ