10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Մաշտոցի պուրակում էմոցիաները պոռթկացին նախագահի այցից հետո /վիդեո/

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անակնկալ այցը Մաշտոցի պուրակ մեծ ոգեւորություն էր առաջացրել այնտեղ: Մոտ 3 ամիս աննկուն պայքարի դուրս եկած բնապահպան ակտիվիստները ոգեւորված էին . նրանք չէին սպասում, որ ՀՀ նախագահը կառաջարկի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ապամոնտաժել Մաշտոցի այգու կրպակները: Հիշեցնենք, որ այսօր ժամը 12-ին, հանդիպման մեկնելիս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անսպասելի որոշում է կայացրել, […]

Գողություն` ոստիկանների հսկողությամբ

Չեխիայի արեւմուտքում անհայտ անձինք գողացել են 10 տոննայանոց կամուրջը` նախատեսված հետիոտնի համար` իշխանություններին ներկայացնելով դրա ապամոնտաժման կեղծ փաստաթղթեր: Երկաթուղային տրանսպորտի վարչության ներկայացուցչի խոսքով` նրանք գողացել են ոչ միայն 1901-ին կառուցած կամուրջը, այլ նաեւ 200 մետր երկարությամբ պտուտակները, որոնք եւս այդ տարածքում են գտնվել: Ոչ ոքի մոտ որեւէ կասկած չի եղել, քանի որ գողերը վերամբարձ կռունկ […]

Մաշտոցի այգու կրպակների ապամոնտաժման մասին որոշումը Տարոն Մարգարյանը կկայացնի վաղը

Անդրադառնալով Մաշտոցի այգուց տաղավարների ապամոնտաժման հարցին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է. “Այսօր Հանրապետության նախագահի հետ միասին այցելել ենք Մաշտոցի պուրակ, տեղում քննարկել կրպակների ապամոնտաժման և այգու բարեկարգման հետ կապված հարցերը: Հանրապետության նախագահի առաջարկությամբ վաղը` աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները”:  Ի պատասխան սոցիալական ցանցերում […]

“Հանրապետականն արել է իր ընտրությունը” . Շամազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, “Հանրապետական” կուսակցության խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը ռուսական “Стратегии и развития” ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ “Հանրապետական” կուսակցության առջեւ դրված առաջադրանքներին: Ինչպես նշել է ԱԺ փոխխոսնակը, կայանալիք ընտրությունները հիմնարար նշանակություն ունեն երկրի համար, եւ “Հանրապետականը”` որպես պատասխանատու քաղաքական ուժ, ունի հստակ քաղաքական կամք` կազմակերպելու ազատ եւ […]

Կենդանաբանական այգին բացեց իր դռները

Երեւանի կենդանաբանական այգին պաշտոնապես բացեց դռները երգ ու պարով, հեքիաթների սիրելի հերոսներով, թատերական ներկայացումներով եւ բարձր տրամադրությամբ, մայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգին ազդարարեց տարեշրջանի պաշտոնական բացման մասին: ‘’Շնորհավորում եմ բոլորիդ տոնի կապակցությամբ,- կենդանաբանական այգում շրջայց կատարելուց հետո ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը`շեշտելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում տնօրինության ուշադրության եւ ջանքերի շնորհիվ ‘’այգում զգալի տեղաշարժն […]

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

 Մայիսի 1-ին Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ ԱԺ ընտրությունների կապակցությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրությունների ընթացքը, Ընտրական Օրենսգրքի խախտումների, դրանց արձանագրման ու կանխման հնարավորությանը վերաբերող հարցեր:   Henaran.am -ին տեղեկացնում են ՀԱԿ կենտրոնական գրասենյակից:     

Գագիկ Բեգլարյանի “ձայնը կլսվի” 2-3 շաբաթից

“Երեւաննախագիծ” ինստիտուտի շենքում, որտեղ տեղակայված է ՀՀԿ գրասենյակը, այսօր սովորական չէր` բարձարաստիճան հյուրի էին սպասում: ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր ժամանելու: Նրան դիմավորեցին մի քանի հանրապետականներ այդ թվում Երեւանի նախկին եւ ներկա քաղաքապետեր Գագիկ Բեգլարյանն ու Տարոն Մարգարյանը: Վերջինս մի քանի նախադասություն փոխանակեց Բեգլարյանի հետ, ու որոշ ժամանակ անց ասաց, որ գնում է […]

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Լեւոն Արոնյանը երկրորդն է

Այսօր ՖԻԴԵ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է հերթական վարկանիշային աղյուսակը մայիսի 1-ի դրությամբ: Մագնուս Կառլսենը շարունակում է գլխավորել տղամարդկանց լավագույն հարյուրակը ` 2835: Նախորդ ամսվա համեմատ Մագնուսին ընդհուպ մոտեցել եւ այժմ վարկանիշային երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը` 2825: 3-րդ տեղում է Վլադիմիր Կրամնիկը (2801), իսկ Վիշվանաթան Անանդը (2791) զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Հայ […]

Դե Դոննեան կգլխավորի ընտրական դիտորդական առաքելությունը կամփոփի մայիսի 7-ին

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստան այս շաբաթ կգործուղի ավելի քան յոթանասուն մասնակից: Պատվիրակությունը, որը կդիտորդի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, կգլխավորի Ֆրանսուա Քսավյե դե Դոննեան Բելգիայից: ԵԱՀԿ գործող նախագահ եւ Իռլանդիայի փոխվարչապետ Էյմոն Գիլմորը նշանակել է պարոն դե Դոննեային հատուկ համակարգող` ղեկավարելու ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելությունը, որը ներառելու է ավելի քան 2 հարյուր դիտորդներ: Դե Դոննեան` […]

Հայաստանը մամուլի ազատության խնդիր ունի . Freedom House

“Freedom House” հայտնի  կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը` “Մամուլի ազատությունն աշխարհում”, որը հիմնված է 2011-ի տվյալների վրա: Այս անգամ Հայաստանը կրկին ոչ ազատ մամուլ ունեցող երկրների ցանկում է: Ցանկում հայտնված 197 երկրներից կազմակերպությունն ազատ է համարում 66-ը, 72-ը` մասամբ ազատ եւ 59-ը` ոչ ազատ: Հայաստանն այս տարի հայտնվել է Անգոլայի եւ Պակիստանի միջեւ` 65 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ