Սամվել Ալեքսանյանը քառասուն հազար հատ պաղպաղակ է պատվիրել
                        ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության օրը քառասուն հազար հատ պաղպաղակ է բաժանելու երեխաներին: “Մենք պատվիրել ենք “Թամարա” մառոժնին եւ երեւի “Գրանդ Քենդի” մառոժնին, որովհետեւ քանակը շատ մեծ էր: Հատուկ տարածքներում միջոցառումներ ենք անելու, էրեխեքը կհավաքվեն եւ կօգտվեն”,-այսօր լրագրողներին ասել է Սամվել Ալեքսանյանը:
                
                        
                        
                        
                        
                        
                        
                        
                        
                        



































