24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թոշակառուն 90-ամյակը նշել է ուրախ բլուրների վրա

Ամերիկյան Օհայո նահանգի բնակչուհին իր 90-ամյակը տոնել է ատրակցիոնների զբոսայգում` ուրախ բլուրների վրա, որոնք շարժվում են ժամում 130 կմ արագությամբ:

Հոբելյար Թելման հայտնել է, որ հաճախում է այդ զբոսայգին սկսած 1979-ից` հիմնադրման ժամանակվանից: Նա տոմս է գնում մեկ ամսվա համար եւ աշխատում է հաճախել զբոսայգի, որքան հնարավոր է շատ:

Նրա սիրելի ատրակացիոնն էլ հենց ուրախ բլուրներն են: Կարուսելը, որի վրա նա զվարճացել է իր ծննդյան օրը, բացվել է 2009-ին: Վերջին 3 տարվա ընթացքում Թելման հասցրել է փորձարկել այն ավելի քան 100 անգամ: Զվարճանքների այգու աշխատակիցները հայտնել են, որ 90-ամյա Թելման իրենց ամենամեծ հաճախորդն է, ով որոշել է փորձել ուրախ բլուրները:

2010-ին մեկ այլ ամերիկացի թոշակառու` Վիկ Կլիմանը մարաթոն էր կազմակերպել ուրախ բլուրների վրա: Մեկ օրվա ընթացքում տարեց ամերիկացին հասցրել է զվարճանալ կարուսելի վրա 90 անգամ: Այդ կերպ նա ցանկացել է նշել զբոսայգու տարեդարձը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ