15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարդան Բոստանջյանն այլեւս պե՞տք չէ ԲՀԿ-ին /վիդեո/

“Այդ մասին ես չեմ իմանում, ես էլ եմ կարդացել ձեր նման, բայց այս առումով ես դեգերումների մեջ չեմ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով այն լուրերը, թե ԱԺ 4-րդ գումարման ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշանակվելու է ԿԲ խորհրդի անդամ, ասել է Վարդան Բոստանջյանը:

“Իմ փեշակը ունեմ, ի ծնե ի բնե, գիտամանկավարժական գործունեության մարդ եմ, դոկտոր եմ, պրոֆեսոր եմ, մի շարք մրցանակների արժանացած մարդ եմ, դրանով պայմանավորված ստացած եկամուտները ոչ ավելի պակաս են, քան քաղաքական գործունեությամբ ստացած եկամուտները”,-շարունակել է Վարդան Բոստանջյանն ու հավելել.”Յոթանասունհինգ պաշտպանած ասպիրանտներ ունեմ, որոնք ՀՀ կառավարման համակարգում պատասխանատու դերում են եւ դրանց թվում մի շարք մինիստրներ կան”:

Լրագրողների խնդրանքով Վարդան Բոստանջյանն անդրադարձել է նաեւ այն հարցին, թե ինչու չընդգրկվեց ԲՀԿ համամասնական ցուցակում եւ նշել, թե հասկացել է պատճառը.” Ինչի՞, այդքան հիմա՞ր եմ, որ չգտնեմ”: Այսուհանդերձ, Վարդան Բոստանջյանը չի հստակեցրել, թե ինչու է ԲՀԿ համամասնական ցուցակում իր անունը բացակայում:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Վարդան Բոստանջյանը դուրս գա ԲՀԿ-ից, բանախոսը պատասխանել է, որ դա “անձնական էթիկայի խնդիր է” եւ հավելել, թե  ավելի հետաքրքիր կլինի, որ իրեն դուրս հրավիրեն:

Henaran.am-ի ճշտող հարցին, թե արդյո՞ք ասվածից կարելի է եզրակացնել, որ  պարոն Բոստանջյանի եւ ԲՀԿ-ի միջեւ հարաբերությունները խզված են, Վարդան Բոստանջյանը պատասխանել է.

”Էն պահից, երբ ես համամասնական ցուցակում չեմ հայտնվել, բացարձակապես տեղյակ չեմ, իրենք նիստեր հրավիրել են, թե ոչ: Նախկինում ինձ միշտ իրազեկել են, տեղյակ են պահել, ես ենթադրում եմ, որ էդ ժամանակից մինչեւ օրս ես չեմ կարողացել իմանալ,  թե ինչ է տիրում կուսակցությունում, եթե էդ միտումը շարունակվում է նշանակում է, որ ես էլ պետք չեմ այդ կուսակցությանը, բայց ինքս այդ առումով ապրումների մեջ չեմ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ