Վերջին տարիներին 17-ամյա աղջիկների ամուսնության նվազման միտում կա. ԱՎԾ մասնագետ
Ամուսնության միջին տարիքը, Հայաստանում ըստ ԱՎԾ տվյալների, տղաների համար 28 տարեկանն է համարվում, աղջիկների համար` 24.5-ը տարեկանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Ներկայացնելով վերջին 5 տարիների վիճակագրությունը, Կարինե Կույումջյանն ասել է, որ մեկ տարում միջինը գրանցվում է 17 տարեկան աղջիկների ամուսնության 100 դեպք: 18 տարեկանում ամուսնացող աղջիկների թիվն անցնում է 600-ը: Այս ցուցանիշները հիմնված են Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հիման վրա :
ԱՎԾ մասնագետի խոսքով, վերջին տարիներին 17-ամյա աղջիկների ամուսնության նվազման միտում է նկատվում: Ըստ այդմ, 2010թ-ին գրանցվել է 17-ամյա աղջիկների 57 ամուսնություն: Փոխարենը աճել է 18-19 տարեկան աղջիկների ամուսնության ցուցանիշը: Ինչ վերաբերվում է տղաներին, ԱՎԾ տվյալներով, 18-ամյա պատանիների ամուսնության ցուցանիշը տարեկան հասնում է 40-ից 50-ի:
Չնայած այն հանգամանքին, որ օրենքն արգելում է 17-18 տարեկանից ցածր ամուսնությունների գրանցումը, այսուհանդրեձ նման դեպքեր գրանցվել են, երբ արձանագրվել է երեխայի ծնունդը: “Մենք ունենք վիճակագրություն, երբ 15 և 16-ամյա աղջիկները երեխաներ են ունեցել: Անկախ այն հանգամանքից , որ չկան 15-ամյա ամուսնության գրանցումներ, սակայն նրանք երեխաներ են ունեցել և երեխաների ծնուդը գրանցվել է”,-նշել է մասնագետը:
ԱՎԾ տվյալներով, 2010թ-ին 18 դեպք է գրանցվել, երբ 15 ամյա աղջիկները ծննդաբերել են, 16-ամյա աղջիկների ծննդաբերության դեպքերը հասնում են 96-ի, իսկ 17 տարեկաններինը` 300-ի: Հիշեցնենք, որ կառավարության վերջին որոշմամբ, աղջիկների ամունության թույլատրելի է տարիք է սահմանվել նախկին 17-ի փոխարեն 18 տարեկանը:
“Խրիստինա” հարսանյաց սրահի տնօրեն Քրիստինա Սեկոյանի ներկայացմամբ էլ, ամուսնացող զույգերի տարիքը մի փոքր բարձրացել է եւ տատանվում է հիմնականում 22-ից 42 տարեկան հասակում: Հարսնացուների թվում գերակշռում ենմ 22-ից 27 տարեկանները:
Ինչ վերաբերվում է ամուսնության եւ վերաարտադրության ամենահարմար տարիքին առողջության պահպան տեսանկյունից, ԱՀԿ տվյալներով դա, համարվում է 25-30 տարեկան հասակը, ուստի ը բժիշկ-գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը երիտասարդ զույգերին խորհուրդ է տալիս ընտանիքի համալրումը պլանավորել 20 տարեկանից հետո` հաշվի առնելով, որ վերարտադրության համար ամենանպաստավոր տարիքը 20-25 տարեկանն է: Բժիշկ գինեկոլոգը նաեւ նշում է, որ 17 եւ 18-ամյա աղջիկների միջեւ բժշկական տեսանկյունից տարբերություն կա, ուստի կառավարության համապատասխան որոշումը ողջունելի է:
Ամուսնության նպաստավոր տարիքի վերաբերյալ հոգեբան Աննա Բադալյանն էլ կարծիք է հայտնում, որ ամեն ինչ կախված է անհատի հոգեբանական աձանձնահատկություններից եւ կայացվածությունից: Նրա խոսքով, էական չէ, զույգը երիտասարդ է, թե հասուն, կարեւորը, որ զույգը հոգեբանորեն պատրաստ լինի այդ քայլին: Հոեգեբանը կարեւորում է նաեւ ավանդական ընտանիքներում մեծերի աջակցությունը երիտասարդ զույգին այս կամ այն խնդիրը հաղթահարելիս: Ինչ վերաբերվում է զույգերի տարիքային տարբերությանը, ապա հաշվի առնելով աղջիկների եւ տղաների ֆիզիոլոգիական եւ հոգեբանական հասունության հետ կապված առանձնահատկությունները, նախընտրելի է, որ տղան նվազագույնը 4 տարով մեծ լինի հարսնացուից, իսկ մաքսիմալ տարբերությունը կազմի 7-10 տարի: