21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ասում են` կանայք են սիրում ականջներով, իսկ իրականում…

Չնայած այն փաստին, որ կանայք են սիրում ականջներով, ավելի հաճախ տղամարդիկ են դիմում “հեռախոսային սեքս” ծառայությանը: Նման տիպի ծառայություն մատուցելու  համար աղջիկները պետք է թավշյա ձայն ունենան, որպեսզի կարողանան խելքահան անել ցանկացած տղամարդու: Բացի այդ, հարկավոր է կարողանալ չշփոթվել` լսելով ամենաարգելված արտահայտությունները եւ իրենց “հաճախորդների” ամենավառ երեւակայության “թռիչքները”: Աղջիկը պետք է կարողանա այնպես խաղալ սեփական […]

Կանանց նվիրում էին իրենց իսկ լուսանկարը /ֆոտո/

Այսօր Հյուսիսային պողոտայում կանանց տոնի առիթով յուրատեսակ նվեր-ակցիա էր կազմակերպել ‘Կանանց իրավունքների կենտրոն’ հասարակական կազմակերպությունը: Ակցիան իրականացվել է “Axiom” ստուդիաի հետ համատեղ: Կենտրոնի ներկայացուցիչները պողոտայով անցնող կանանց ու աղջիկներին նվիրում էին իրենց իսկ լուսանկարը: Իսկ ավելի ճիշտ, նրանք առաջարկում էին կանանց ու աղջիկներին լուսանկարվել հատուկ նախապատրաստած տաղավարում, մասնագետ լուսանկարիչների կողմից: ‘Մենք ամեն ամիս կանանց նվիրված […]

Մենք չենք մասնակցել ոչ գողության, ոչ կողոպուտի. Արթուր Բաղդասարյան

“Ազատության” հրապարակում մեկնարկել է ՕԵԿ հանրահավաքը: Հրապարակ տանող ճանապարհին ամենուրէ մարդկանց ձեռքերում, գետնին, կարելի է տեսնել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նկարով եւ կուսակցության կարգախոսով փոքրիկ պաստառներ: Հանրահավաքը մեկնարկեց ՕԵԿ հիմնով: Այն բացեց Հովհաննես Մարգարյանը նա ողջունեց ներկաներին եւ խոսքը փոխանցեց կուսակցության  նախագահ Արթուր Բաղդասարյանին: Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը մշտապես հանդես է եկել նորարարական ծրագրերով, […]

Ուղղաթիռը բախվել է ճոպանուղուն եւ ընկել. կան զոհեր

Բելգիայում ուղղաթիռ է վթարի ենթարկվել` բախվելով Ուի քաղաքի ճոպանուղուն: Օդաչուն եւ լուսանկարիչը, որոնք ինքնաթիռում են եղել, զոհվել են, տեղեկացնում է “Lifenews”-ը: Բախվելով ճոպանուղուն` ուղղաթիռն ընկել է զբոսայգում` բնակելի տներից 15 մետր հեռավորության վրա: Ուժեղ հարվածից այն այրվել է: Արտակարգ դրություն է հայտարարված, քանի որ սպառնալիք կա, որ ճոպանուղու խցերից մեկը կարող է ընկնել: Վթարի պահին […]

Խաղարկվել է պատմության մեջ ամենախոշոր ջեք-փոթը, իսկ միլիոնատերերը չեն հայտնվում

Վիճակախաղի 3 տոմսերից մեկը, որոնցում ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախորշոր ջեք-փոթն է գրանցված, դիմել է “Mega Millions” վիճակախաղի  կազմակերպիչներին: Շահող տոմսը ձեռք է բերվել Կանզաս նահանգից: Շահողը ցանկացել է անհայտ մնալ եւ նախընտրել է ստանալ  110,5 մլն դոլարանոց չեկը միանգամից, այլ ոչ թե 26 տարվա ընթացքում: Համաշխարհային վիճակախաղերի պատմության մեջ ամենախոշոր ջեք-փոթը` 640 մլն դոլար, խաղարկվել […]

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ

 Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան  1000  կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով  հրադադարի պահպանման ռեժիմին, մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել  են մարտական հերթապահություն: Henaran.am-ին հաղորդում են […]

Արթուր Աբրահամի շնորհավորական ուղերձը հայ կանանց եւ աղջիկներին

Ապրիլի 7-ի` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ հայ կանանց եւ աղջիկներին շնորհավորական ուղերձ է հղել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը. “Սիրելի հայուհիներ` մայրեր, քույրեր, կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի` գարնան այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթելով, որ մշտապես զգաք մայրության, գեղեցկության բերկրանքը, լինեք սիրված, առողջ, երջանիկ: Գաղտնիք չէ, որ հայ մայրերը ընտանիքում սյուն […]

Աղոթք` Մարաղայի անմեղ զոհերի հիշատակին

Ապրիլի 9-ին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր եկեղեցիներում հավարտ Ս. Պատարագի կկատարվի հոգեհանգստյան արարողություն, որի ընթացքում 1992թ. ապրիլի 10-ին Արցախի Հանրապետության Մարաղա գյուղում ադրբեջանցիների կողմից իրականացված կոտորածի 20-րդ տարելիցի կապակցությամբ աղոթք կբարձրացվի նաև ցեղասպանության անմեղ զոհերի համար: Henaran.am-ին հաղորդում են Մայր Աթոռ Ս.Էջմիածնի մամլո գրասենյակից

Նազենին հեռացել է, բայց “Երջանկության մեխանիկա”-ն Հանրայինի նախագիծն է

“Հանրային” հեռուստաընկերությամբ  Նազենի Հովհաննիսյանի վարած “Երջանկության մեխանիկա”  նախագիծը Հանրային հեռուստաընկերությանն է, եւ “Հանրայինն” է որոշում թե երբ կավարտվի նախագիծը”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Հանրայինի գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը, հավելելով, որ առաջիկայում հաղորդաշարը կավարտվի: Հիշեցնենք, որ օրեր առաջ Henaran.am-ը գրել էր, որ չնայած Նազենի Հովհաննիսյանը հունվարից հեռուստաընկերության աշխատակից չէ, բայց եթերում շարունակվում է նրա հաղորդաշարը: Տնօրենի խոսքով, […]

“Հանրայինն” օգտվեց վերջին հնարավորությունից

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, ապրիլի 8-ից  մինչեւ մայիսի 4-ը, հեռուստա-ռադիոընկերությունները իրավունք չունեն եթեր արձակել պատգամավորի թեկնածուների մասնակցությամբ հոլովակներ, տեսաֆիլմեր: Երեկ “Հանրային” հեռուստաընկերությունը ցուցադրեց “Հարսնացուն հյուսիսից” ֆիլմը, որտեղ առանցքային դերերից մեկը  Հայ ազգային կոնգրեսի ցուցակի 61-րդ հորիզոնականում գտնվող Երվանդ Մանարյանինն է: “Դե օրենքը` օրենք է, եթե կարգն այդպիսին է, ապա թող ցույց չտան: Բայց միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ