14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ինքնաբացարկի ժամկետն ավարտվեց.41 մանդատի համար կպայքարեն 139 թեկնածու

Հայաստանում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնական համակարգով պատգամավորական 41 մանդատի համար կպայքարի 139 թեկնածու: Այդ մասին ապրիլի 26-ին  ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ըստ Մուկուչյանի՝ նախկինում դիմած 180 թեկնածուներից 23-ը հետ են կանչել իրենց դիմումները, 16-ն ինքնաբացարկ է հայտարարել, իսկ երկու թեկնածուի մերժել է ԿԸՀ-ն: ‘’Արդյունքում՝ ապրիլի 26-ի տվյալներով, որը […]

Աշխարհի ամենախոր կետին հասնելուց հետո Ջեյմս Քեմերոնը որոշել է շարժվել հակառակ ուղղությամբ

Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, ով վերջերս սուզվեց համաշխարհային օվկիանոսի ամենախոր կետը` Մարիանյան փողրակը, այժմ որոշել է շարժվել հակառակ ուղղությամբ` թռչել տիեզերք, հաղորդում է “РИА Новости”-ն: Բացի այդ, Քեմերոնը հայտնել է, որ պատրաստվում եմ Չինաստանին ներգրավել “Ավատար-2” եւ “Ավատար-3” ֆիլմերի նկարահանումներին: Պարզվում է, որ ռեժիսորը վաղուց է պատրաստվել տիեզերք մեկնելուն: 2000-ի ամառը նա անց է կացրել […]

Ընտրություններին կմասնակցեն 7 միջազգային եւ 47 տեղական կազմակերպություններ

2012թ ԱԺ ընտրություններին կմասնակցեն միջազգային 7 եւ տեղական 47 կազմակերպություն: Տեղական հասարակական կազմակերպություններից ընտրություններին ընդհանուր առմամբ ներկա կլինի 28,841 դիտորդ: Միջազգային 7 ընկերույթուններն են՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակ), ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով) ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ դիտորդական առաքելությունը , ‘’Այ Էֆ Ի Էս’’-ը (Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ, ‘’Այ Սի Ի Էս’’-ը […]

Սամվել-Վովա ինքնաոչնչացում

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ տեղի ունեցավ առաջին հրապարակային “բանավեճը”, որի մասին տեւական ժամանակ թմբկահարում է ՀԱԿ-ը, ինչն այդպես էլ անարձագանք էր մնում իշխող ՀՀԿ-ի կողմից: ՀԱԿ-ի բանավեճային կուրսն այսպիսով փրկվեց լիակատար ձախողումից, թեեւ շատ ավելի լավ կլիներ ձախողումը, քան թեկնածուների ինքնաոչնչացումը: Եւ որ ամենակարեւորն է ընտրողի հիասթափությունն ու շիվարումը: Այսպես “Արմնյուզ” հեռուստաընկերության ուղիղ եթերում բանավիճեցին, […]

՛՛Ընտրությունները չեն կարող կատարյալ լինել, քանի որ մարդիկ էլ կատարյալ չեն՛՛. միջազգային դիտորդ

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպեց միջազգային դիտորդ, ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի/Այ Էֆ Ի Էս/ տնօրեն Մայքլ Գետոն: Այդ կազմակերպության նպատակն է՝ օժանդակել ընտրական գործընթացներին ամբողջ աշխարհում եւ նպաստել ընտրական մշակույթի ձեւավորմանը: ՛՛Ես չեմ խոսի քաղաքական հարցերից, թե ում վարկանիշն է բարձր կամ ցածր, այլ կներկայացնեմ մեր գործունեության չորս ուղղությունները՛՛,- ասաց Մայքլ […]

Սա միտում է, ինչ-որ մեկը հանձնարարական է ստացել ինչ-որ մեկից. Վարդան Օսկանյան

“Մեր առաջ այլընտրանք չկա, ցուցակներում  եղած անճշտություններն այնքան զանգվածային են, որ կամ այդ ցուցակն ամբողջությամբ պետք է վերանայվի իշխանությունների կողմից, որի ոչ ցանկությունը, ոչ ժամանակը կա: Մնում է միայն հրապարակել, թե ով է քվեարկել”,-այսօր անդրադառնալով ընտրողների ցուցակների հրապարակումն արգելող ԸՕ դրույթը ՍԴ-ում վիճարկելու միասնական շտաբի որոշմանը, ասել է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով, եթե սա […]

Քամին քշել է ինքնաթիռը /վիդեո/

Իսպանիայի հյուսիսային շրջաններում ժամում 103 կմ ուժգնությամբ քամին գրեթե խոշոր ավիավթարի պատճառ էր դառնում: Շնորհիվ ինքնաթիթռի պրոֆեսիոնալ անձնակազմի` ուղեւորներն անվնաս վայրէջք են կատարել Բիլբաոյի օդանավակայանում, չնայած որ ոչ առաջին փորձից: Որոշ բնակավայրերում քամու արագությունը հասել է մինչեւ ժամում 130-140կմ-ի: Դրա հետ կապված Վիկտորիա քաղաքի օդանավակայանը նախօրեին դադարել է աշխատել, որի արդյունքում 3 չվերթ չի ընդունվել, […]

Միասնական շտաբը ՍԴ կդիմի` վիճարկելու ընտողների ցուցակների հրապարակումն արգելող ԸՕ դրույթը

Ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ստեղծված միասնական շտաբի հերթական նիստին  այսօր շտաբի անդամ քաղաքական ուժերից մասնակցում էին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ-ականներ Վարդան Օսկանյանն ու Վահե Էնֆիաջյանը: ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ներկա չէ: Բացակայում է  նաեւ “Ժառանգության ” ներկայացուցիչը: Վերջինս, ինչպես տեղեկացրել ենք, հրաժարվեց մասնակցել շտաբի աշխատանքներին: Այսօրվա նիստին ներկայացվեցին նախորդ նիստի ընթացքում  քննարկված  հարցերի  […]

“Pampers”-ը 47 տարեկան է

47 տարի առաջ այս օրը` ապրլի 27-ին, ԱՄՆ-ում արտոնագրվեցին միանգամյա օգտագործման համար նախատեսված “Pampers” տակդիրները: Տակդիրների ստեղծողը “Procter&Gamble” ընկերության առաջատար տեխնոլոգ եւ քիմիկոս, 3 թոռների պապիկ ամերիկացի Վիկտոր Միլզն էր: Գաղափարն էլ հենց ծնվեց նրանից, որ Միլզն ստիպված էր խնամել իր թոռներին եւ բախվելով մի շարք դժվարությունների հետ` նրա մոտ գաղափար առաջացավ ստեղծել միանգամյա օգտագործման […]

Հորդորում են ձեռնպահ մնալ ոստիկանությանը միջկուսակցական խաղերի մեջ ներքաշելու փորձերից

Որոշ զանգվածային լրատվության միջոցներում հետևողականորեն և անստորագիր լուրեր են տարածվում, թե ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը քարոզչական աշխատանք է կատարում մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր եղբոր համար: Մենք համբերատար հերքել ենք այդ լուրերը և նորից կրկնում ենք. տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Իսկ նրանց, ովքեր սեփական շահերից ելնելով` փորձում են ոստիկանությանը ներգրավել նախընտրական այս կարգի գործընթացների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ