15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քարոզարշավին հաշմադամների թեման PR -ի համար էր արված

Որքա՞ն հաճախ է հայկական հեռուստաեթերում վեր հանվում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները, արդյո՞ք նրանց պրոբլեմները հեռուստալսարանին ներկայացվում է գրագետ ձևով: Այս հարցերի պատասխանները ստանալու համար փետրվար–մայիս ամիսներին “Ունիսոն” հ/կ-ն  իրականացրել է հեռուստամոնիտորինգ:

Մշտադիտարկման  առարկաներ հանդիսացել են լրատվական հաղորդումները, թոք-շոուները, սերիալները, հեղինակային ու  մանկանկան հաղորդումները և խորհրդարանական ընտրությունների հեռուստաքարոզարշավը: Ունիսոն հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը նշում է,որ ժամանակահատվածը պատահական ընտրված չի եղել, հատուկ հաշվի է առնվել խորհրդարանական ընտրությունների քարոզարաշավը:

Քարոզարշավի ժամանակ գրեթե բացակայել է հաշմանդամների թեման , իսկ եթե  ինչ որ կերպ էլ արծարծվել է, ապա  ակնհայտորեն արված է եղել  PR-ի համար` համոզվել են հասարակական կազմակերպության փորձագետները:

“Ոչ մի քաղաքական ուժ չէր մտածել անգամ սուրդո թարգմանության մասին: Ընդամենը մի քաղաքական ուժ էր` Կոմկուսը, որը օգտագործել էր հաշմանդամների կադրերը, բայց ավելի լավ կլիներ չօգտագործեին, քանի որ հոլովակը  խորհրդանշում էր թե ինչքան լավ ենք ապրել այն ժամանակ, ու  ինչքան վատ է հիմա”:

Արմեն Ալավերդյանն այդ հոլովակից հասկացել է, որ բոլորը դարձել են “բոմժ”, մինչդեռ ըստ բանախոսի` իրականում այդպես չի: “Մենք հիմա կարող ենք բարձրաձայնել մեր խնդիրներն ու ապրել լիարժեք կյանքով”,-նշել է “Հենարան”-ի օրվա բանախոսը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ