29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Հայաստան” հիմնադրամը Հադրութում խմելու ջրի ներքին ցանց է կառուցում

Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմինը լոսանջելեսաբնակ բարերարներ տեր եւ տիկին Ջերարդ եւ Փաթրիշիա Թրփանջյանների հովանավորությամբ /Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի հովանավորներ-2010/ ԼՂՀ Հադրութ քաղաքում խմելու ջրի ներքին ցանց է կառուցում: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը:

Հադրութի վարչակազմի ղեկավարի տեղակալ Էդիկ Դավթյանի խոսքով` քաղաքն օգտվում է 1976-ին կառուցված ներքին ցանցից. “Ջրագծերը, սակայն, հին են ու մաշված, հաճախ վթարներ են լինում, ու մարդիկ օրերով զրկվում են ջրից”, – ասում է նա:
Ծրագրով նախատեսված 33 կմ երկարություն ունեցող ներքին ցանցի կեսից ավելին արդեն կառուցված է: Ջրամատակարարման բաշխիչ եւ կարգավորիչ հորերի տեղադրման աշխատանքներից բացի, կկառուցվեն նաեւ  պոմպակայան եւ 2 ջրամբար : Արդեն հաջորդ տարվա գարնանը Հադրութ քաղաքի տնտեսությունները` ավելի քան 3200 բնակիչ,  կունենան կանոնավոր ջրամատակարարում:

“2008-ին Հիմնադրամի կառուցած Արջաղբյուր-Հադրութ 22 կմ երկարությամբ ջրագծի շնորհիվ խմելու ջուրը հասավ քաղաք, իսկ անցյալ տարի բարերարներ տեր եւ տիկին Ջերարդ եւ Փաթրիշիա Թրփանջյանները ստանձնեցին ներքին ցանցի կառուցման հովանավորությունը”,- տեղեկացնում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: “Կանոնավոր ջրամատակարարումը զգալիորեն կհեշտացնի իրենց կյանքը: Լեռնային գոտում գտնվող այս շրջանում բարենորոգ ենթակառուցվածքների դերը առավել կարեւոր է”:

Բնակիչների կենցաղը հեշտացնելու ուղղությամբ Հիմնադրամը Հադրութում ծրագրեր է իրականացնում սկսած 2008-ից: Հիմնադրամի կառուցած Տող-Հադրութ 20 կմ երկարությամբ գազատարը գազով է ապահովում քաղաքի եւ հարակից յոթ գյուղերի շուրջ 5200 բնակիչներին, իսկ վերակառուցած եռահարկ շրջանային հիվանդանոցը ծառայում է շրջանի 12.000 բնակիչների բուժսպասարկման կարիքներին:

“Հայաստան” համահայկական հիմնադրամ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ