29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երկրորդ փուլ չի լինի, առաջին փուլում կհաղթի Բակո Սահակյանը. սոցիոլոգ /վիդեո/

“Երկրորդ փուլ չի լինի, առաջին փուլում մեծ առավելությամբ կհաղթի գոծող նախագահը”,-այսօր անդրադառնալով ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններին` լրագրողներին ասել է “Սոցիոմետր” սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով, ընտրության կմասնակցի ընտրողների յոթանասունհինգ տոկոսը եւ ընտրության մասնակիցների յոթանասունհինգ տոկոսը իր ձայնը կտա գործող նախագահ Բակո Սահակյանին:  Ընդդիմադիր թեկնածու Վիտարի Բալասանյանին, ըստ Ադիբեկյանի, իր քվեն կտա արցախցիների մինչեւ քսանհինգ տոկոսը: Ընտրողների հինգ տոկոսը, սոցիոլոգի կարծիքով իր ձայնը կտա մյուս թեկնածուին` Արկադի Սողոմոնյանին:

“Բալասանյանը գնում է նույն սցենարով, որը շատ անհաջող օգտագործում են ՀՀ ընդդիմադիր ուժերը` ընդունում են ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք, ամեն ինչ սեւացնում եւ չեն փորձում տատանվող ձայները հավաքել”,-նշեց սոցիոլոգը: Նրա խոսքով, միշտ կարեւոր դեր ունեն չափավոր ընդդիմությունն ու կենտրոնամետ տրամադրված ընտրողները, որոնք կազմում են տատանվող զանգվածը:

“Եթե հետեւենք Բալասանյանին, հինգ տարում ԼՂՀ-ում միայն անկում է եղել, ասվածը չի հիկմնավորվում որեւէ թվով, եթե հանում ենք հարկեր- ՀՆԱ հարաբերակցությունը, բնակարանաշինությունն ու այլ օբյելկտների շինարարությունը, ղարաբաղցին նրան չի հավատա”,-ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի խոսքով, այսօր Ղարաբաղում աղքատություն չկա, Ղարաբաղում չկա մուրացիկ , չկա անտուն մարդ:Սոցիոլոգի խոսքով, բոլոր թեկնածուների ծրագրերում, ընդհանուր առամամբ նույն բանն է ասվում` Ղարաբաղը դարձնել բանակցային կողմ: “Բոլորն ասում են, տարբերությունը, որը պետք է լինի` ճանապարհը: Բալասանյանը լռում է եւ ասում է` ես դա կանեմ, ուզում է ասել `դրա միջոցները կային, բայց նախագահը դա չի արել”,-կարծիք հայտնեց սոցիոլոգը:

Ադիբեկյանի դիտարկմամբ, անհասկանալի է, թե պատգամավոր լինելով հանդերձ հինգ տարի շարունակ Վիտալի Բալասանյանը ինչու էր լռում այս կարեւոր հարցում: Մնացած դրույթները, ըստ Ադիբեկյանի, օրինակ` կենսամակարդակի բարձրացում եւ այլն, ըստ սոցիոլոգի, պոպուլիստական հայտարարություններ են:

“Երիտասարդների վաթսունհինգ տոկոսը, ֆերմերների վաթսունհինգ տոկոսը, համեստ կենսամակարդակ ունեցողների հիսունյոթ տոկոսը եւ տղամարդկանց հիսունհինգ տոկոսը տատանվում են: Երբ նայում ենք, թե ում է դիմում Բալասանյանը, դա այն փոքր տատանվող մասն է, որը քաղաքականապես պասիվ է` երիտասարդները, տնային տնտեսուհիները, փոքր գյուղերի բնակիչները: Ղարաբաղում կա հարյուր հիսուն բնակավայր, որոնք հիսուն բնակիչ ունեն”,-նշեց սոցիոլոգը:

Անդրադառնալով ընտրակեղծիքների մասին Վիտալի Բալասանյանի հայտարարություններին,  սոցիոլոգը նշեց, որ Ղարաբաղում կաշառք տալու մասին հայտարարություններն անհիմն են.

”Ինքը Բակո Սահակյանը շատ կտրուկ պայքարել է կաշառակերության դեմ, փոխել դատավորներին, կաշառակեր դասախոսներին նստեցրել: Ընտրողների թվաքանակը երկու հազար հինգ հարյուրով նվազել է, սրանք այն բնակիչներն են որոնց պոչը կտրել է”:

Սոցիոլոգի խոսքով, ընտրախախտումներն ու կեղծիքները հնարավոր չեն լինի նաեւ այն առումով, որ բոլոր տեղամասերում կլինեն դիտորդներ եւ վստահված անձինք: “Նախորդ ընտրությունների նման ԼՂՀ նախագահական ընտրությունները կլինեն պարզ եւ թափանցիկ: Ղարաբաղցին հայի հատուկ սորտ է, նա արտաքինով փափուկ է, բայց ներսում մի հատ կող ունի, որին հաղթահարելն անհնար է, ուստի խոսել ինչ-որ ճնշումներից, անիմաստ է”:

Ահարոն Ադիբեկյանի խոսքով, թեեւ Բակո Սահակյանը չի հավաքի այն ութսունհինգ տոկոսը, որը հավաքեց նախորդ ընտրություններում,  այն պատճառով, որ շատ խիստ պայքարել է այն փոքր կաշառակեր շերտի դեմ, որոնք այսօր իշխանության մեջ չեն, բայց նա ունի այն վարկանիշը, որ կհաղթի  այս ընտրություններում:

Սոցիոլոգն ընդգծեց նաեւ, որի Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի համեմատ, Ղարաբաղը ժողովրդավաևական երկիր է եւ այս ընտրություններով պետք է աշխարհին ապացուցի իր` ազատ ապրելու ձգտումը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ որ նա ամուր ամրոց է:

Հիշեցնենք որ ԼՂՀ-ում այսօր ավարտվեց նախագահական ընտրությունների քարոզարշավը: ԼՂՀ նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի տասնինին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ