15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

2 տարեկան երեխային ազատել են իր քաշը գերազանցող ուռուցքից

Մեխիկոյի բժշկական կենտրոնի բժիշկները վիրահատել են մանկահասակ երեխայի` ազատելով նրան գոյացությունից, որը գերազանցել է հիվանդի քաշը: Հիսուս Դոմինգես անունով 2 տարեկան տղային, ում քաշը վիրահատության պահին կազմել է 12 կգ, ազատել են 15 կգ-անոց բարորակ ուռուցքից: Վիրահատությունը, որն իրականացրել են երկրի լավագույն մանկական վիրաբույժները, ընթացել է 10 ժամ: Սա առաջին դեպքն է եղել Մեքսիկայում, երբ […]

Ադելն սպասում է իր առաջնեկին

Երգչուհի Ադելը, ով 2012-ին դարձավ “Գրեմմի” մրցանակաբաշխության խորհրդանիշը` միանգամից մի քանի պարգեւի արժանանալով, իր պաշտոնական կայքում երկրպագուների հետ կիսվել է երջանիկ լուրով: 24-ամյա երգչուհին եւ նրա ընկեր Սայմոն Կոնեսկին ծնողներ կդառնան: “Ես եւ Սայմոնը երեխայի ենք սպասում եւ շատ երջանիկ ենք, սակայն խնդրում ենք ձեզ հարգել մեր անձնական կյանքը: Ընդմիշտ ձեր` Ադել“,-իր արվեստի երկրպագուներին է […]

“Հարսնաքար”-ի դեպքերին քաղաքական գնահատական պետք է տալ. Զարուհի Փոստանջյան

“Ռուբեն Հայրապետյանը պետք է ասեր, որ ես ինքս եմ հրաժարական տալիս ,բայց մենք տեսնում ենք, որ նման քաղաքական կամք գոյություն չունի: Իրավական գնահատականից  զատ, քաղաքական գնահատական պետք է տրվի”,-լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց   Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա եւս մասնակցում էր բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորությանը: Հիշեցնենք, որ վերջինս հունիսի 17-ին ծեծկռտուքի […]

Կուսակցությունում հարցը դեռ չի քննարկվել, բայց կքննարկվի, համոզված եմ. Մանվել Բադեյան

“Եթե ռեստորանի տերը չլիներ ԱԺ պատգամավոր, ազգանունն էլ ուրիշ լիներ հասարակական արձագանքը նո՞ւյնը կլիներ: Ինքը մասնակիցը չի ծեծկռտուքի, ինքը տանը պառկած իր հիմնարկում ինչ- որ բան է տեղի ունեցել, ցանկացածի հիմնարկում դա կարող է լինել: Ես չեմ ուզում արդարացնել Ռուբեն Հայրապետյանին, որովհետեւ ինքն իր մեղքի բաժինն ունի: Պարզ մի բան է, որ այսպես ասած անվտանգություն […]

Քաղաքացին չպետք է վախենա դատախազից. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀ դատախազության աշխատողի օրվան և դատախազության 94-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Մասնագիտական տոնի առթիվ դատախազության աշխատակիցները ծաղիկներ են դրել ՀՀ դատախազության հիմնադիրներից մեկի` Պետիկ Թորոսյանի հուշատախտակին: ՀՀ կառավարության անունից շնորհավորելով դատախազության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` վարչապետ Սարգսյանը նշել է. ՛՛Դատախազության գործունեությունը մշտապես գտնվել է մեր իշխանության և հասարակության ուշադրության կենտրոնում: Դրա […]

“Անկախությունը չարիք դարձա՞վ մեր գլխին, հը՞ Զորի”. Սոս Սարգսյան /վիդեո /

Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորությանը մասնակցեց անվանի դերասան,  Հայաստանի վաստակավոր արտիստ Սոս Սարգսյանը: Նա մղկտում էր եւ հիշում Նժդեհի այն խոսքերը, թե հայի թուրքը վատ է: “Անկախությունը չարիք դրաձավ մեր գլխին, հը, Զորի”,-հարցրեց Սոս Սարգսյանը հրապարակախոս Զորի Բալայանին: Սոսի Սարգսյանի խոհերը` տեսանյութում:

Պաշտպանը արդարադատության նախկին եւ ներկա նախարարներին հրապարակային քննարկմանը մասնակցելու առաջարկ արեց

՛՛Դատավոր-դատախազ-ոստիկան-քննիչ. բոլորն իրար հետ ստեղծել են մի շղթա, որի պատճառով այսօր  ամեն մի փոքր թե մեծ խնդիր դառնում է ցնցում  հասարակության կյանքում: Այսօր Արդարադատության նախարարության կողմից  ներկայացվել է դատաիրավական բարեփոխումների լայնածավալ ծրագիր: Ինքս 2011-ին, Մարդու իրավունքների օրը ասացի, որ կքվեարկեմ այն ուժի օգտին, ով կտա այդ համակարգի նորմալ լուծումներ: Այսօր ծրագիրը հրապարակվել է, եւ ինքս […]

Մեր առօրյան այնքան էլ կործանված չէ, ինչպես այն ներկայացվում է սերիալներում. Կարինե Նալչաջյան

Հոգեբան Կարինե Նալչաջյանն այսօր լրագրողների հետ զրույցում ընդգծեց իր  դրական վերաբերմունքը այն հանգամանքին, որ ՀՀ նախագահն օպերատիվ արձագանքեց մտավորականների` հեռուստաեթերի հակասոցիալական բովանդակության վերաբերյալ հայտարարությանը: Հոգեբանի դիտարկմամբ, սակայն, եթե մի քանի տարի առաջ հեռուստաեթերը մաքրելու համար հասարակական պահանջմունք կար, ապա այսօր համոզված չէ, որ դրա պահանջմունքն այդքան շատ է: Ավելին` եթե հիմա լուրջ շարժում սկսվի հակամշակույթի […]

Ադրբեջանցու գերեզմանի վրա խաչ են դրել

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում մահացած ադրբեջանցի Հոշգար Ալիեւին թաղել են քրիստոնեական կանոններով, տեղեկացնում է “APA”-ն: Ադրբեջանցին ՌԴ-ում բնակվել է առանց փաստաթղթերի, քանի որ տարիներ առաջ կորցրել է դրանք, ինչի պատճառով չի կարողացել վերադառնալ Ադրբեջան եւ կորցրել է նաեւ կապն ընտանիքի հետ: Ռուսաստանում նա ապրել է մի ռուս կնոջ հետ: Եվ քանի որ նրա ընտանիքի մասին որեւէ […]

Վահագն Չախալյանի հայտարարությունը

Ներկայացնում ենք Վահագն Չախալյանի Ջավախքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ Խստիվ դատապարտում եմ Ջավախքում վրաց իշխանությունների կողմից սանձազերծած քաղաքական հետապնդումների նոր ալիքը, որի թիրախ են դարձել, մասնավորապես, Մելիք Ռայիսյանը և Գեորգի Մխչյանը: Սա մի քայլ է, որն ուղղված է ջավախահայության քաղաքական իրավունքների հետագա սահմանափակմանը, Ջավախքում լարվածության խորացմանը։ Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու այս գործելաոճը հատուկ է միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված