05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Հենրիխ Մխիթարյանը` ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ

Ռուսական “ЗВЕЗДА”-ն ամփոփել է ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստների քվեարկության արդյունքները: Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի “Շախտյորի” առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ինչպես եւ նախորդ անգամ, այս անգամ էլ ստացել է առավելագույն թվով ձայները, տեղեկացնում է “footballcity.am” կայքը:

ԱՊՀ 15 պետություններից 14-ը, բացի Ադրբեջանից, հարցաթերթիկներում նշել են Հենրիխի անունը: Հայաստանը, Մոլդովան, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Լիտվան եւ Ուկրաինան Հենրիխի անունը նշել են առաջին հորիզոնականում: Նա այս մրցաշրջանում արդեն 3-րդ անգամն է ընտրվում ԱՊՀ երկրների ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այդպիսի բան հաջողվել էր միայն մրցույթի ֆավորիտներին:

Այնպես որ կարելի է վստահորել ասել, որ Ուկրաինայում բոլոր բրազիլացիներին մթագնած ֆուտբոլիստը կլինի “ЗВЕЗДА-2012”-ի գլխավոր ֆավորիտը, իսկ նրան կարող է խանգարել միայն Ալեքսանդր Կերժակովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ