12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Տղամարդու դիակ Հրազդան գետում

Այսօր՝ ժամը 11.22-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան գետի սկզբնամասում հայտնաբերվել է տղամարդու դի.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այսօր արյան դոնորի համաշխարհային օրն է

Հունիսի 14-ը ողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի օրը: Այս օրը աշխարհի բոլոր երկրները կոչ են անում մարդկանց պարբերաբար արյուն հանձնել` դրանով փրկելով այլ մարդկանց կյանքը: Արյան դոնորի համաշխարհային օր սահմանելու որոշումը կայացվել է 2005-ին Ժնեւում` Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, ով 1930-ին Նոբելյան մրցանակի է արժանացել մարդու արյան խմբերի […]

Բազմազան` թափելու բան

Եվրոպա   ձգտող  ազգիս  համար  աստիճանաբար  հայրենիքը  վերածվում  է  Եվրոպայի, սակայն  ինչպես  պարզվում է  ոչ թե լավն ենք  վերցնում այդ  նույն  քաղաքակիրթ  Եվրոպայից, այլ  վատը , իսկ  ավելի  ճիշտ  թափելու  բանը … Հերթը  հասել է  համասեռամոլներին, նրանց  հավաքատեղիներին … Եվրոպականացվելու մեծ  ցանկությունով համակված՝ համասեռամոլների  համար “թարմ  տերմին”  ենք  մշակել. “բազմազաններ”…  “Այդ  թեման պիտի  ընդհանրապես  չլիներ, դա  […]

Հեյդարիկին չափահաս տարիքի հասցնելն ու նավթադոլարները

Վերջին շրջանում, չնայածՌուսաստանն էլ չի թուլացրել ջանքերը, սակայն  ղարաբախյան հակամարտության հարցի նկատմամբ ավելի շատ մեծացել է Արեւմուտքի հետաքրքրությունը, լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Հայաստանի ազգային արխիվի փոխտմօրեն Էդգար Հովհաննիսյանը: ” Նախ` Քլինթոնի այցը,  որի առանցքը դարձավ ղարաբաղյան հարցի քննարկման խնդիրը, ապա`  Գիլմորինը, ով հայտարարեց, որ  իր այցի հիմնական հարցը Ղարաբաղի խնդիրն է եւ մի շարք ուշագրավ […]

Ֆրանսիան եւ Գերմանիան մտադիր են “կողպել” իրենց սահմանները

Արեւմտյան Եվրոպայի երկրները պատրաստվում են վերանայել Շենգենյան համաձայնությունը եւ սահմանային վերահսկողությունը: Եվրամիության ներքին սահմանների վերահսկողության հարցերով հատկապես մտահոգված են Գերմանիան եւ Ֆրանսիան: Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես եւ նախորդ նախագահ Նիկոլա Սարկոզին, պայքարում է անօրինական միգրացիայի դեմ, գրում է “pravda.ru”-ն: Գերմանիայի  ղեկավարությունը եւս մտահոգված է ԵՄ-ի սահմանների իրավունքների պաշտպանությամբ: Շենգենյան համաձայնության մասնակի վերանայման նախաձեռնությամբ […]

Մշակվել է “Թռչկան”-ի անձնագրի նախագիծը

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մշակվել է “Թռչկան” ջրվեժի բնության հուշարձանի անձնագրի նախագիծը: Իրականացվել է տարածքի չափագրման, պահպանման գոտու սահմանների ճշգրտման, քարտեզագրման և հուշարձանի անձնագրի նախագծի կազմման աշխատանքները: “Թռչկան” ջրվեժի  բնության հուշարձանի անձնագրի նախագիծը տեղադրված է նաև ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում: Առաջարկությունների դեպքում դրանք կարղ եք ուղղարկել min_ecologi.am հասցեով:                                                                                 

Կայծակից մարդ է մահացել

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունիսի 13-ին, ժամը 19.52-ին Շիրակի մարզի Նոր կյանք գյուղի մոտ գտնվող “Սոխոյի” ձոր հատվածում կայծակնահարումից մահացել է Նոր կյանք գյուղի առաջին փողոցի 3-րդ փակուղու թիվ 9 տան բնակիչ` 1964 թ. ծնված Գուրգեն Հակոբյանը:

Սիրիային զինող չկա

Վաշինգտոնը եւ Մոսկվան շարունակում են միմյանց մեղադրել Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Մերձավոր Արեւելքին զենք մատակարարելու մեջ: ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը “հատուկ միջոցներ” է ուղարկում այդ տարածաշրջան` միաժամանակ հերքելով ԱՄՆ-ի` Դամասկոսին ռազմական ուղղաթիռներ տրամադրելու մեղադրանքները, գրում է “газета.ru”-ն: ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությանը գրեթե անմիջապես արձագանքել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին` հավաստիացնելով, որ […]

Հայրը վրաերթի է ենթարկել որդուն

Ինչպես տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում.  ժամը 22-ի սահմաններում Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ 52-ամյա Սամվել Այվազյանը, վարելով “ՎԱԶ 2121” մակնիշի 26 ՏԼ 724 համարանիշի ավտոմեքենան Լուսառատ-Եղեգնավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա Տիգրան Այվազյանին: Վերջինս տեղում մահացել է: Տեղեկացնում է Tert.am-ը: Ֆոտոլրագրողին   գյուղացիները  պատմել […]

Կառավարությունն անապահով ընտանիքների սպառած գազի դիմաց 76 մլն դրամ կհատկացնի

Կառավարության այսօրվա որոշմամբ Հայաստանի անապահով ընտանիքների  կողմից այս տարվա առաջին եռամսյակում սպառած գազի սակագնի փոխհատուցման նպատակով կհատկացվի ավելի քան  76 մլն դրամ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանի ներկայացմամբ,  նախորդ տարվա ապրիլից մինչև այս տարվա ապրիլն ընկած ժամանակահատվածում կառավարությունը   սուբսիդավորել է շուրջ 60  հազար ընտանիքի: Պետբյուջեից այդ նպատակով  հատկացվել է 620 մլն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված