Սեպտեմբերի 23-ին ուժերը կչափեն 521 թեկնածուներ
Սեպտեմբերի 23-ին հանրապետությանն 7 մարզերի` Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Շիրակի եւ Տավուշի 318 համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին կհետեւեն 15 տեղական եւ 20 միջազգային դիտորդական կազմակերպություններ: Այսօր այս մասին լրագրողներին տեղփկացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, նրա խոսքով, ավարտին են մոտենում: Քվեաթերթիկներն արդեն տպագրված ենեւ վաղը կառաքվեն ընտրատարածքներ:
Համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում հիշյալ մարզերի 262, ավագանու ընտրություններ` 281 համայնքներում: Համայնքի ընտրությունների համար կպայքարեն ընդհանուր առմամբ 521 թեկնածու: Սահմանված ժամկետում առաջադրված 699 թեկնածուներից ինքնաբացարկ են ներկայացրել 177-ը:
Ինչ վերաբերվում է առաջադրված թեկնածուների կուսակցական պատկանելությանը, ԿԸՀ նախագահի խոսքով, նրանցից 285-ն անկուսակցական են, 282-ը` “Հանրապետական”, 87-ը` “Բարգավաճ Հայաստան”-ի, 27-ը` “Դաշնակցության” եւ 8-ը` Օրինաց երկրի ներկայացուցիչ: “Ժառանգություն”-ը եւ ՀՀՇ-ն ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն մեկական թեկնածուով:
Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է նաեւ ՏԻմ ընտրությունների առաջին փուլին, որոնք տեղի ունեցան սեպտեմբերի 9-ին հանրապետության հինգ մարզերում ` Արարատում, Արմավիրում, Լոռիում , Շիրակումի եւ Սյունիքում:
379 համայնքներից 84 գյուղական եւ 18 քաղաքային համայնքներում ընտրությունների արդյունքներով նոր համայնքի ղեկավարներ ընտրվեցին: ԿԸՀ նախագահի տեղեկացմամբ, ընտրված 379 համայնքի ղեկավարներից 95-ը անկուսակցական են, 238-ը՝ “Հանրապետական”, 9-ը “Օրինաց երկրի”, 21-ը` “Բարգավաճ Հայաստանի”, 16-ը` “Դաշնակցության” ներկայացուցիչներ: Սեպտեմբերի 9-ին կայացած ընտրությունների արդյունքները բողոքարկել են Գետափնյա և Հնաբերդ համայնքների թեկնածուները: Առաջինի դեպքում գործը վարույթ է ընդունվել, կատարվել է վերահաշվարկ, սակայն ընտրությունների արդյունքներն անփոփոխ են մնացել, իսկ մյուս դեպքում` դատարանը քննում է գործը վարույթ ընդունելու հարցը: