10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

ՊՆ-ը հետևում է հակառակորդի տեխնիկայի համալրմանը

 ‘ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, կենսունակ է թե՛ քաղաքական, և թե՛ ռազմական առումով, իսկ ՀԱՊԿ զորավարժությունները փայլուն արդյունք տվեցին՛՛,-այսօր ասուլիսին ասաց ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը: Ըստ նրա ՝ ողջունելի է, որ առաջին անգամ Հայաստանում անցկացվեցին ՀԱՊԿ զորավարժությունները, որին մասնակցեցին տարբեր պետությունների ներկայացուցիչները: ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հավելեց, որ […]

Նամակ Տարոն Մարգարյանին

՛՛Մեծարգո պարոն Քաղաքապետ, Նախորդ նամակում տեղեկացրել էինք Ձեզ այն մասին, որ Արզումանյան, 4 հասցեում գտնվող շենքի դիմացի հանրային կանաչ տարածքում ընթանում է անհասկանալի շինարարություն, որի պատճառով ծառահատվել և վերացվել է կանաչ գոտու մի մասը, փակվել է հետիոտների անցումը, իսկ շենքում առաջացել են նոր ճաքեր: Վերջին օրերի ընթացքում, քանի որ մենք ներկայացրել էինք մեր բողոքը և […]

՛՛ԳԱԶ-21՛՛-ը բախվել է բեռնատարին. կա զոհ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 21.15-ի սահմաններում, “ԳԱԶ-21” մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարի 4-րդ կմ-ին բախվել է “ՌԵՆՈ”  մակնիշի  բեռնատարի: Պատահարի հետևանքով “ԳԱԶ-21”-ի վարորդը` 1940 թ. ծնված  Սամվել  Խոսրովյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Սթրիթ-սթայլ լուսանկարիչը Երեւանի փողոցներում կփնտրի նորաձեւ հագնված մարդկանց

Սթրիթ-սթայլ լուսանկարիչ, մշակութային վերլուծաբան Իվան Ռոդիչը, ով նորաձևության ասպարեզում ամենաազդեցիկ և հեղափոխական դեմքերից մեկն է, այս օրերին գտնվում է Հայաստանում: Հոկտեմբերի տասնհինգ-տասնվեցին Իվանը շրջելու է Երեւանի փողոցներով` փնտրելու նորաձեւ հանգնված մարդկանց: Իվան Ռոդիչին հետաքրքիր է աշխատել փողոցում անցնող մարդկանց հետ, որովհետեւ նորաձեւության ցուցադրություններին մասնակցող մոդելները, նրա խոսքով, արդեն պատրաստված եւ մանրակրկիտ մշակված կերպարներ են, իսկ […]

Ազարենկան լավագույնն է

Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման նոր աղյուսակը։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա աղյուսակը  գլխավորում է բելառուս Վիկտորյա Ազարենկան։ Երկրորդ տեղում Մարիա Շարապովան է: Լավագույն եռյակը եզրափակում է Սերենա Ուիլյամսը: WTA 1 (1). Վիկտորյա Ազարենկա (Բելառուս)՝ 10955 միավոր 2 (2). Մարիա Շարապովա (Ռուսաստան)՝ 9135 3 (3). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)՝ 7900 4 (4). Ագնեշկա […]

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը աջակցություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի միջազգային իրադրությանը նվիրված քննարկումների շրջանակներում հոկտեմբերի 13-ին ելույթ ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսքում  հատուկ անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նա ընդգծեց, որ միջազգային հանրության դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծման վերաբերյալ, որը համահունչ է Հայաստանի մոտեցմանը, բազմիցս արտահայտել են կարգավորման գործընթացում միջազգային […]

Եղանակը առաջիկա հինգ օրերին

Հոկտեմբերի  16-ին  սպասվում  է առանց տեղումների եղանակ, 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 18-20-ին նաև Գեղարքունիքում և Վայոց ձորում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, առանձին հատվածներում` մառախուղ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-20-ին հատկապես ցերեկը աստիճանաբար  կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ` 8-10 աստիճանով:

” Արցունքներս մի տարեք ձեր տուն..”.մայրը “Բանդայի” գործով տուժածներին /ֆոտո, վիդեո/

Հոկտեմբերի 15-ին ժամը 12-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ  սկսվելու էր հայտնի “բանդայի” գործի դատավարությունը, սակայն այն կրկին հետաձգվեց: Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Դատարանի շենքը […]

Օսկանյանը՝ օտարերկրյա ներդրումներից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին և օտարերկրյա ներդրումներին: Վերջիններիս առաջխաղացման համար Օսկանյանն առանձնացրել է չորս կետ: ՛՛Հայաստանի մակրոտնտեսական մտահոգիչ ցուցանիշներից մեկը օտարերկրյա ներդրումների կտրուկ անկումն է: Դա մտահոգիչ է, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ առանց արտաքին լուրջ ներդրումների հնարավոր չէ կայուն տնտեսական զարգացում ապահովել: […]

Շատ բան ենք արել, բայց դեռ ավելին ունենք անելու. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հրավիրված ՛՛Համաշխարհային հայկական կոնգրես՛՛ հասարակական կազմակերպությունների միջազգային միության երկրորդ հերթական համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել ելույթով, ողջունել մասնակիցներին և մաղթել արգասաբեր աշխատանք: Ներկայացնում ենք նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը ՛՛Համաշխարհային հայկական կոնգրես՛՛ հասարակական կազմակերպությունների միջազգային միության երկրորդ համագումարին Վեհափա՛ռ Տեր, Հարգելի՛ տիկնայք և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված