16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նամակ Տարոն Մարգարյանին

՛՛Մեծարգո պարոն Քաղաքապետ,

Նախորդ նամակում տեղեկացրել էինք Ձեզ այն մասին, որ Արզումանյան, 4 հասցեում գտնվող շենքի դիմացի հանրային կանաչ տարածքում ընթանում է անհասկանալի շինարարություն, որի պատճառով ծառահատվել և վերացվել է կանաչ գոտու մի մասը, փակվել է հետիոտների անցումը, իսկ շենքում առաջացել են նոր ճաքեր:

Վերջին օրերի ընթացքում, քանի որ մենք ներկայացրել էինք մեր բողոքը և Ձեզ, և ԶԼՄ-ների միջոցով, “լույս աշխարհ” եկավ շինարարության նախագիծը (հիմա էլ պարզվում է երկհարկանի թոնրատուն է կառուցվում), ինչպես նաև Ձեր կողմից տրված նման աշխատանքների իրականացման թույլատվությունը: Ավելի քան համոզված ենք, որ Ձեզ ներկայացրած փաստաթղթերը ոչ լիովին օրինական են եղել, քանի որ անտեսված և շրջանցված են մի քանի շատ կերևոր դրույթներ`

1. Ապագա երկհարկանի շինության դեպքում հարակից շենքերի 1-2-րդ հարկերը բոլորովին կզրկվեն բնական լուսավորությունից, քանի որ նախատեսվող կառույցը գտնվում է նրանցից անթույլատրելի մոտ` նույն նախագծում նշված 6 մետրի փոխարեն 3 մետր հեռավորության վրա:

2. Արդեն իսկ հիմքը փորելու ժամանակ մոտակա Արզումանյան, 4 և Հալաբյան, 13 հասցեներում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքերի պատերին նոր ճաքեր են առաջացել: Շինարարության ժամանակ դրանք քանակը անկասկած կշատանա` լուրջ վտանգ առաջացնելով բնակիչների համար:

3. Ժամանակին միակողմանի /ինչը վերականգնելու համար ևս դիմելու ենք Ձեզ/ Արզումանյան փողոցում գտնվում են 3 դպրոց` երկու հանրոկրթական և մեկ արվեստի դպրոց: Նման շինության /օբյեկտի/ հայտնվելը դպրոցների հարևանությամբ խիստ անցանկալի է, քանի որ առանց դրա էլ լարված ավտոմեքենաների հոսքը խթանելով, սեփական հոսքով, լուրջ վտանգ է ներկայացնելու դպրոցականների անցուդարձի համար:

4. Արմատախիլ են արվել մի քանի ծառեր. ի սկզբանե երեխաներին խոսք էին տվել, որ մանկական խաղահրապարակը վերականգնելուց հետո այստեղ կտնկվեն նոր ծառեր: Պարզվեց, որ ակնհայտ սուտ էր: Տարածքի սեփականատերը թույլ էր տվել իրեն դիմել այդ ստոր քայլին` առաջին հերթին “հիմնվելով”, սակայն իրականում արժեզրկելով Ձեր իսկ կողմից նախատեսված` մեր քաղաքի համար շատ կարևոր և հեռատես կանաչապատման քաղաքականությունը: Հավանաբար, ունենալով բարձրաստիճան և ազդեցիկ հավանավորներ, որոնք, հավանաբար օգնել են նրան շրջանցել մի շարք դրույթներ, սեփականատերը կարծում էր, որ այս “անմեղ” արարքն էլ նրան կներվի:

Ավելին` Ռաֆիկ Ազատյանը, որպես “փաստարկ” ակտիվորեն ներկայացնում է տարածքի ձմեռային լուսանկարը, որն ինքն արել է մինչ հողատարածքին տիրանալը: Մերկ ծառեր, չորացած խոտ: Այսինքն՝ ամայի տարածք, չոլ: Դիմենք “Google Map”- ի օգնությանը: Նամակին կցված լուսանկարի ձախ կողմի վերևի նկարում,որն արված է օգոստոսի սկզբին, բացահայտ երևում են Ազատյանի կողմից կտրած ծառերի սաղարթամասերը:

Բացի այդ, մենք նույնպես ունենք այդ հողատարածքի ձմեռային լուսանկարը, ավաղ, Ազատյանի համար ոչ օգուտ տեսանկյունից: Այ քեզ բան…Կրկին ծառեր… Իսկ ահա Ազատյանի զոհերը՝ կարմիրով ընդգծված կտրած ծառերի սաղարթամասերը, որոնք նա բների հետ անկանխատեսորեն չի հասցրել տեղափոխել… շառից փորձանքից հեռու: Եվ այդ ամենից հետո պարոն Ազատյանը պիտի հեքիաթներ հորինի՞ և մարդկանց աչքերին թոզ փչի՞…

Հաշվի առնելով այս ամենը, մենք խնդրում ենք Ձեզ վերանայել և չեղյալ ճանաչել Ռաֆիկ Ազատյանին 13.04.2012 տրված №01/18-Ա-1616-229 շինարարության թույլտվությունը /կից ներկայացված է թույլտվության պատճեն/: Խնդրում ենք Ձեզ պարտավորել Ռ. Ազատյանին վերականգնել տարածքի սկզբնական տեսքը: Մենք էլ մեր կողմից` թաղապետարանի աջակցությամբ, դուրս կգանք շաբաթօրյակի և նոր ծառատունկ կկազմակերպենք:

Մեծարգո պարոն Մարգարյան, հարգելով այն ամենը ինչ Դուք անում եք մեր քաղաքի համար` վերանորոգելով և գեղեցկացնելով մեր սիրելի Երևանը, անթույլատրելի ենք գտնում, որ մեկ անփույթ և խարդախ “բիզնեսմենի” պատճառով անցանկալի ստվեր ընկնի Ձեր նման անձնանվեր մարդու հոգատար գործունեության վրա:

Մենք գիտենք, որ Դուք հիմա զբաղվում եք մեր քաղաքի ծննդյան օրվա՝ “Էրեբունի-Երևան” տոնակատարության նախապատրաստական աշխատանքներով, սակայն համոզված ենք, որ տոնակատարությունից հետո, Դուք սատար կկանգնեք այն քաղաքացիներին, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար, ովքեր սատարում են Ձեզ և Ձեր ընտրած անչափ շնորհակալ և մարդասիրական ուղին՝ ինչն է մեր քաղաքի կանաչապատումը, մանկական հրապարակների ստեղծումը: Հավատացեք, որ մեր երեխաները, Երևանի ապագան, որոնց խոստացել էին այդ խաղահրապարակը, հավատում են և սպասում: Նրանք հույսով են և հավատում են, որ դուք կվերականգնեք արդարությունը, և շուտով նրանց կնվիրեք իրենց փափագելի կանաչապատ մանկական խաղահրապարակը:

Մինչ որոշում կայացնելը խնդրում ենք Ձեր միջամտությամբ կասեցնել շինարարության շարունակությունը` բնակիչներին անցանկալի քայլերից զերծ պահելու համար՛՛:
Հարգանքով` Արզումանյան, 4 շենքի բնակիչներ

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ