Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը. Է. Նալբանդյան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարծիք է հայտնել երեկ Արցախում կայացած հերթական նախագահական ընտրությունների կապակցությամբ: Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ, արդար եւ մրցակցային նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների եւ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը: Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան: […]