Henaran.am-ը շնորհավորում է իր գործընկերներին
Այսօր` հոկտեմբերի 16-ին Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ “Ազդարարը”։
“Ազդարարը” 1794-96 թվականների ընթացքում լույս է տեսել ամիսը մեկ անգամ։ Պարբերականը հրատարակել է Հարություն Շմավոնյանը։ Լույս է տեսել “Ազդարարի” 18 համար։
Ի հիշատակ այդ օրվա՝ Հայաստանի կառավարության որոշմամբ 2004 թվականի ապրիլի 22-ից “Մամուլի աշխատակցի” տոնը հաստատվել է որպես “Հայկական մամուլի օր”:
Ասում են տոն օրերին հոգսերից չեն խոսում: Սակայն խոստովանենք, որ հայ մամուլում խնդիրները շատ են, ու կարծես մենք մեր մասին մոռացել ենք: Բայց դա է մեր կոչումը: Henaran.am-ը շնորհավորում է իր բոլոր գործընկերներին՝ մաղթում ազատություն, ֆինանսական կայունություն, ստեղծագործական վերելքներ եւ որ ամենակարեւորն է հատկապես այս օրերին` գործընկերային հանդուրժողականություն միմյանց հանդեպ: Չմոռանանք, քաղաքական “պիկերը” անցնելու են, բայց մենք շարունակելու ենք նույն ոլորտում աշխատել: