՛՛Արմենիայի՛՛ աշխատակիցները կհեռացվե՞ն
![](https://henaran.am/wp-content/uploads/2012/10/armenia_tv90309d1d1fd6a0_middle.jpg)
՛՛Արմենիա՛՛ հեռուստաընկերությամբ հեռարձակված Հայաստան-Իտալիա հանդիպումը բազմաթիվ բողոքների առիթ դարձավ: Մեկնաբանության բացակայությունն առաջին րոպեներին, ապա դրա առկայությունն ինչ-որ անհասկանալի ձևով քննարկումների առիթ է տվել: Ֆեյսբուքյան օգտատեր Գրեգ Թամազյանը իր էջում գրառում է արել, որում նշել է, որ այս խաղի մենկաբանության համար ՛՛՛Արմենիա՛՛-ի աշխատակիցներին հեռացնելու են աշխատանքից:
՛՛Փաստորեն Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպման հեռարձակման ընթացքում «Արմենիա» հեռուստաընկերության թույլ տված կոպիտ կիքսերը անպատիժ չեն մնա: 34 րոպե առանց մեկնաբանի, ապա ֆորմուլա 1-ի արագախոս մեկնաբանով և միայն երկրորդ խաղակեսից շտկված խնդիրներով… Սա անելու բան չէր, և ուրախ եմ, որ Արմենիայում էլ դա հստակ հասկանում են:
«Արմենիա» հեռուստաընեկերությունում աշխատող ընկերս քիչ առաջ ասեց, որ տնօրինությունը սրանից շոկի մեջ է ընկել ու խոսակցություններ կան, որ որոշել են չվճարել ընկերության տեխնիկական տնօրենի և ծրագրերի տնօրենի մեկ ամսվա աշխատավարձերը, իսկ եթերային ինժեները ու տեխնիկական հաղորդակցության պատասխանատուն կազատվեն աշխատանքից՛՛: