20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Հանրապետական երիտասարդները ժողովրդավարացան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ) Սեւանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացչության եւ Էդուարդո Ֆրայ հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է “Ներկուսակցական ժողովրդավարություն” թեմայով երկօրյա դասընթացներ: Ծրագրին մասնակցեցին  ՀՀԿ ԵԿ-ի ավելի քան 20 անդամներ։ Դասընթացների շրջանակներում քննարկվեցին  բազմաթիվ հարցեր, մասնակիցները հնարավորություն ունենացան լսելու օտարազգի մասնագետների դասախոսություններ ներկուսակցական ժողովրդավարության, ինչպես նաեւ՝ հանրային խոսքի եւ որոշումների […]

Աժ արտահերթ նիստը` սեպտեմբերի 5-ին

Սեպտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին  մասնակցում էին ԱԺ փոխնախագահները, ԱԺ խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների ղեկավարները, քննարկվեցին 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Գուրգեն Մարգարյանին կացնահարած եւ Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված […]

Այս վիճակը կարող է հանգեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման. Ռ Կիրակոսյան

“Եթե Ադրբեջանի նման պահվածքը շարունակվի, Հայաստանն ավելի լուրջ քայլերի պետք  է դիմի”, – նշեց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին: Քաղաքագետի համոզմամբ` լուրջ քայլերից առաջինը պետք  է լինի այն, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը,  նաեւ պահանջի այլ պետություններից ճանաչել այն: Ինչպես նաեւ, […]

Քոչարյանի կուլմինացիոն հնարավորությունը /վիդեո/

2013թ. կայանալիք  նախագահական ընտրություններում պայքարը կգնա ոչ թե ներկայի ու ապագայի, այլ ներկայի եւ անցյալի միջեւ: Այսօր   լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց  քաղաքագետների միության նախագահ  Հմայակ Հովհաննիսյանը եւ հավելեց, թե ընտրությունների ամենամեծ ինտրիգն ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության հարցն է: “Ես գնահատում եմ նրա մասնակցության հավանականությունը 70-80  տոկոս ”,-նշեց Հմայակ Հովհաննիսյանը: […]

Ադրբեջանցի դիվանագետների պաշտոնական այցերի մասին որեւէ տեղեկություն չի տարածվի

Այսուհետ ադրբեջանցի դիվանագետների պաշտոնական այցերի մասին որեւէ տեղեկություն չի տարածվի: Ըստ ադրբեջանական “1NEWS.aAZ” կայքի` դա կապված է այն փաստի հետ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իբր թե “ագրեսիվ հայտարարություններ է տարածել Ադրբեջանի հասցեին”: Այդ մասին կայքին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը: “Հաշվի առնելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ագրեսիվ հայտարարությունները` մեր քաղաքացիների […]

Ռումինական մամուլը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման մասին

Մարդասպան Սաֆարովին Ադրբեջան տարհանելու վերաբերյալ Հունգարիայի կառավարության քայլը խիստ վրդովեցրել է ռումինահայերին: Բացի իրավական եւ դիվանագիտական հարաբերությունների միջազգային նորմերի կոպիտ խախտումից, նրանք դա դիտում են որպես ապտակ երկրի հիմնադրի կարգավիճակ ունեցող հունգարահայերին եւ այն երեւելիների հիշատակին, ովքեր իրենց արյունով ու տաղանդով կռել են այդ երկի փառքը: Ռումինահայերն առանձնապես սրտին մոտ են ընդունում այդ վիրավորանքը, քանի որ պատմականորեն կապված են հարեւան հունգարահայերին եւ հաճախ կիսել են […]

Մաթեմատիկայի ուսուցիչը կախվել է հայրական տանը

Սեպտեմբերի 1-ին Ալավերդիում հայրական տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել 1956թ. ծնված Գոհար Խեչիկյանը:  Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կինը մասնագիտությամբ մանկավարժ էր` մաթեմատիկայի ուսուցիչ: Ամուսնացած էր, երեխաներ չուներ: Վերջին տարիներին Խեչիկյանը չի աշխատել հոգեկան առողջությյան հետ կապված խնդիրների պատճառով: Ալավերդու ոստիկանությունից հայտնում են, որ նախաքննությունն ընթացքում է:

Բաքուն “գցեց” Հունգարիայի 3 միլիարդը. ինչ կտա Բուդապեշտի ներողությունը

“Ոչ թե Ադրբեջանը փող է տվել, այլ պարզապես Հունգարիան ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, իսկ Ադրբեջանն ստանձնել էր 3 մլրդ դոլարով ծածկել Հունգարիայի պարտքը: Սակայն այդ գործարքը դեռեւս տեղի չի ունեցել”: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին կայացած ասուլիսին հայտնեց հունգար հայագետ Բենեդեկ Զիգմունդը, ով վիրավորական է համարում Հունգարիայի հյուպատոսարանի վրայի այն հայտարարությունը, որ Հունգարիան “ծախվել […]

Պատրաստվում են Նալբանդյանին “քլնգել”

Henaran.am-ին հասած տեղեկություններով, խորհրդարանական խմբակցությունները ակտիվորեն պատրաստվում են առաջիկա  ԱԺ արտահերթ նիստին: Ակնկալվում է, որ արտահերթ նիստին ներկա կգտնվի կառավարությունը, բնականաբար նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Մեզ հասած տեղեկություններով, ԱԳ նախարարին  պատրաստվում է սուր քննադատության ենթարկել հատկապես  ԱԺ ՀՅԴ խմբակցությունը: Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ ամենայն հավանականությամբ չորեքշաբթի օրը` սեպտեմբերի 5-ին, ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ […]

“Անտարակույս, թերացել ենք “. Ռուբեն Սաֆրաստյան

“Անտարակույս, թերացել ենք. լայնախոհ, զգոն ու գործունյա չենք եղել: Անհրաժեշտ են լավ մտածված (ծրագիր), համակարգված (ՀՀ-Սփյուռք), բազմաբնույթ (օրինակ, ՆԱՏՈ, ԵԽ, ԵԱՀԿ, ԶԼՄ-ներ …) ու նպատակասլաց գործողություններ միջազգային ոլորտում: Պետք է լրջորեն ուսումնասիրել տեղի ունեցածը  և  գտնել  Արցախի հարցով բանակցային գործընթացում օգտագործելու տարբերակները “,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված