Կիսամերկ ամերիկացին հայտնվել է փոթորկի մասին ռեպորտաժում /վիդեո/
ԱՄՆ-ի արեւելյան ափին վրա հասած արեւադարձային “Սենդի” փոթորկի մասին “NBC” հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում կիսամերկ տղամարդ է հայտնվել` ձիու ռետինե դիմակով: Ամերիկացին, ով, ըստ լրագրողների, Ջիմի Քրյունն է, հայտնվել է լուրերի վաշինգտոնյան թողարկման մեջ:
Այն մասին, որ ինքը մտադիր է ձիու դիմակով եւ կիսամերկ դուրս գալ զբոսանքի, Ջիմին հայտարարել էր “Twitter”-ի իր բլոգում, երբ նկարահանման խմբին տեսել էր իր տան մոտ: Նա դուրս է եկել փողոց եւ հայտնվել ուղիղ եթերում` ձիու պես թռչկոտալիս եւ տարբեր աշխույժ շարժումներ անելիս:
Ռեպորտաժը վարող հաղորդավարը միջադեպը մեկնաբանել է հետեւյալ կերպ. “Տեսնո՞ւմ եք` ինչպես կարելի է վերաբերվել փոթորկին: Դուք կարող եք նստել տանը եւ վախենալ, իսկ կարող եք նաեւ հումորով մոտենալ”:
Այնուհետեւ Ջիմին իր միկրոբլոգում գրել է, որ փոթորկին, իհարկե, լուրջ է վերաբերվում եւ նույնիսկ 12 տուփ պաղպաղակ է գնել, որպեսզի ուտի տանը փակված լինելու ընթացքում: Ի դեպ, նա նաեւ հետեւորդներ է ձեռք բերել, որոնցից մեկը համացանցում տեսանյութ է տեղադրել, որում ինքը` միաեղջյուրի դիմակով, չմուշկներով սահում է թաց ասֆալտի վրա: