21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Վերացնել կաշառակերության մեխանիզմը. Առավոտ

“Չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի միջին կարգի պաշտոնյա ձերբակալվել է, իսկ մի քանիսն ազատվել աշխատանքից, մարդկանց մեծ մասը վստահ է, որ այդ պայքարը կրում է իմիտացիոն բնույթ: Իսկ իմ կարծիքով` պետք է ոչ թե գուշակություններ անել` “հավատում եմ-չեմ հավատում”, այլ գործել: Եվ դա վերաբերում է ոչ միայն բարձրագույն իշխանավորներին, այլեւ մեզ` շարքային քաղաքացիներիս: […]

ԱՄՆ-ում մարդիկ վարձատրվում են Հայաստանի համար. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի, “Հանրապետություն” կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը վերջին շաբաթներին գտնվում էր Միացյալ Նահանգներում եւ քաղաքական հանդիպումների օրակարգով եղել է մայրաքաղաք Վաշինգտոնում։ “Արամ Սարգսյանը քաղաքական թեմաներով զրույցներ է ունեցել ԱՄՆ քաղաքական շրջանակների հետ, հանդիպումներ ունեցել Պետդեպարտամենտում, Սպիտակ տանը, Անվտանգության խորհրդի մարմինների հետ։ Այն տեսակետը, թե Միացյալ Նահանգները զբաղված է իր խնդիրներով, իր նախագահական ընտրություններով, շատ […]

Ծառուկյանը կխոսի եկող երկուշաբթի. Ժողովուրդ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին արդեն մի քանի օր է՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները չեն կարողանում գտնել: Հատկապես այն բանից հետո, երբ հրապարակ է նետվել Ծառուկյանի անցյալին վերաբերվող փաստաթղթերի լուրը, Գագիկ Ծառուկյանը խիստ վիրավորվել է, այն համարելով գոտկատեղից ներքեւ հասցված հարված: Ըստ “Ժողովրդի”,  երեկ անգամ ՀՀ նախագահի մակարդակով փորձ է կատարվել խոսել Գագիկ Ծառուկյանի, սակայն […]

Բյուջետային ուղերձը “copy-paste” է՞. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագծի բյուջետային ուղերձի մեծագույն մասը “copy-paste” է արված 2012 թվականի բյուջետային ուղերձից, սա էլ` 2011 թվականի ուղերձից եւ այլն: Բայց, այնուամենայնիվ,ըստ թերթի՝  կան որոշ փոփոխություններ: Այդպիսի փոփոխություններից մեկը “արտաքին քաղաքականություն” բաժնում է:“2012 թվականի բյուջետային ուղերձում որպես ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն նշված էր հետեւյալ կետը. “Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների […]

Քոչարյանը բարկացել է Ծառուկյանի վրա. Հրապարակ

Ըստ “Հրապարակի”, վերջնականորեն հաստատվում են լուրերը, թե Քոչարյանը չի դնելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Բանն այն է, որ Օսկանյանի հարցով դատախազի միջնորդության ժամանակ Գագիկ Ծառուկյանի բացակայությունն այն կաթիլն էր, որ վերջնականապես խորացրել է Քոչարյանի ու Ծառուկյանի միջեւ “անհասկացողության անջրպետը”: Ծառուկյանն այլեւս իրեն համարում է ինքնուրույն խաղացող եւ տեւական ժամանակ է, ինչ փորձում է դուրս […]

ՀՀԿ-ն թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում հաստատեց իր թեկնածուներին

ՀՀԿ-ն դեկտեմբերի 2-ին կայանալիք մեծամասնական ընտարակարգով թիվ 35 ընտրատարածքում կպաշտպանի  Արման Սահակյանի, իսկ թիվ 1-ում` Ռոբերտ  Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին լրագրողներին նիստից հետո տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս համոզված է, որ երկուսն էլ արժանի թեկնածուներն են եւ դեկտեմբերին ՀՀԿ խմբակցությունը համալրված կլինի նոր պատգամավորներով: Շարմազանովի խոսքով,  Օսկանյանի հարցը նիստում չի քննարկվել, քանի […]

Մարտի 1-ի գործը կարող է քննարկվել նաեւ “Ժառանգության” առաջարկած հանձնաժողովում. Ալեքսանդր Արզումանյան

“Քանի դեռ մարտի մեկի իրադարձությունները չեն բացահայտվել եւ կազմակերպիչները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, ցանկացած ֆորմատ ողջունելի է: Այդ առումով այս հանձնաժողովը կարող է դրական դերակատարություն ունենալ` հաշվի առնելով նախորդ հանձնաժողովի տխրահռչակ փորձը”,-Henaran.am-ի հետ զրույցում` անդրադառնալով մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությանը, որը երկուշաբթի շրջանառության մեջ կդրվի, ասել է ԱԺ “Ժառանգություն” […]

Սեքսը կարող է հոգեկան խանգարման պատճառ դառնալ կանանց մոտ

Առանց հակաբեղմնավորիչների սեքսը կարող է  հոգեկան խանգարումների պատճառ դառնալ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ: Նման եզրակացության են եկել մասնագետները: Փորձի համար նրանք հրավիրել են տարբեր տարիքի 300 կանանց, որոնց նրանք հարցրել են վերջիններիս սեքսուալ կյանքի առանձնահատկությունների մասին, որից հետո մասնագետները վերլուծել են նրանց հոգեկան վիճակը: Դիտարկման արդյունքում մասնագետները պարզել են, որ այն կանայք, ովքեր ավելի հաճախ […]

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը “արտագնա” է

Քիչ առաջ ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց ՀՀԿ Կենտրոն կառույցի գրասենյակ: Այստեղ կկայանա կուսակցության գործադիր մարմնի նիստը: Կենտրոնական գրասենյակի մասնաշենքի նորոգման աշխատանքների պատճառով նիստը անց է կացվում այստեղ: Մինչ նախագահի ժամանելը՝ ԳՄ անդամները՝ Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Տարոն Մարգարյանը զրույցի էին բռնվել լրագրողների հետ: Զրույցը “առանց փողկապի” եւ “առանց ձայնագրիչների” էր, ուստի զրույցի […]

Խաղատունը միջպետական ճանապարհի հաշվի՞ն.ընթերցողների ահազանգը

Համաշխարհային բանկի եւ կառավարության ֆինանսական աջակցությամբ վերակառուցվում է Երեւան-Աբովյան ճանապարհը: Henaran.am-ին ահազանգած քաղաքացիները սակայն այլ անհանգստություն ունեն: “Շանգրի Լա” խաղատան մասնաշենքը  նույնպես ընդլայնվում է այս օրերին եւ գործին տեղյակները նշեցին, որ շենքը ընդլայնվում է ճանապարհի հաշվին, այսինքն` խաղատան տօրինությունը ու կառուցապատողները չեն շարժվում նախագծով: Ներկայացնում ենք մեր ընթերցողների կողմից տրամադրված լուսանկարները եւ սպասում համապատասխան ատյանների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ