25 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Լեսբուհուն երեխաներ պարգեւած գեյը կվճարի իր “բարության” համար

Ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ ընկերները թշնամիներ են դարձել երեխաների պատճառով:

Բրիտանացի Մարկ Լանգրիջը իր զուգընկերոջ հետ մեկտեղ երջանկացրել է իր լեսբուհի ընկերուհուն, ով վաղուց երազում էր մայրանալ: Սակայն նրա բարի կամքի դրսեւորումը իրավաբանորեն չի հաստատվել, եւ հիմա, Երեխաներին պահելու համար միջոցներ հայթայթող գործակալության պահանջով Մարկն իր լեսբուհի ընկերուհուն 13 հազար դոլար է պարտք` միայն նրա համար, որ վերջինիս ծննդաբերած 2 երեխաների կենսաբանական հայրն է:

Երբ  կինն այլեւս չի կարողացել իր միջոցներով ինչպես հարկն է պահել երեխաներին, նա դիմել է Գործակալություն, որն էլ այդ կերպ փորձել է աջակցել կնոջը: Պարոն  Լանգրիջը մեղավոր է ճանաչվել, քանի որ օրենսդրության մեջ ասվում է, որ նման գործընթացը պետք է օրինական բնույթ կրի, այսինքն իր գենետիկ նյութը նա պետք է նախ սերմնահեղուկի բանկին հանձներ:

Մասնագետների կարծիքով` միակ միջոցը, որի օգնությամբ հնարավոր կլինի արդարություն հաստատել եւ խուսափել ալիմենտներ վճարելուց, դատական գործընթացն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ