22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ է փլուզվում ՀԱԿ-ը

Նախկին պատգամավոր, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը միշտ էլ համոզված է եղել, որ ՀԱԿ-ը փլուզվելու է, նա երկար կյանք չունի: Սրա ապացույցը ներկայիս ճահճացած վիճակն է, երբ նախագահական ընտրություններին մի քանի ամիս է մնում, սակայն ՀԱԿ-ը դեռևս չի հայտարարել, թե արդյոք կառաջադրի իր սեփական թեկնածուին, թե ոչ:  Այս մասին Սադոյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

Նա հիշեց, որ 2007 թվականի աշնան սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից արդեն սկսվել էր լարված վիճակը:  ՛՛Բավական լարված մթնոլորտ էր, թեժ աշուն ու ձմեռ էին, իհարկե, դա վերջացավ մարտի մեկի ողբերգական դեպքերով, բայց պայքար կար՛՛,-նշեց Սադոյանը:

Վերջինիս համոզմամբ՝ ՀԱԿ-ի գործունեությունը մոտենում է ավարտին ՀԱԿ առաջատարի անգործության պատճառով: ՛՛Երբ մարդիկ ոգևորված էին Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձով, ես ասում էի՝ մարդ, որ իր գործած մեղքերի համար չի ապաշխարել, առավել ևս, որ նրա սիրտը չի պայթում լռելուց, վերադառնում է տասը տարի հետո, նրա հետ հույսեր պետք չէ կապել՛՛,-պարզաբանեց Սադոյանը: Մեկ այլ պատճառ է այն, որ ՀԱԿ-ը սկսել է համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ:

՛՛Սկսած խորհրդարանական ընտրություններից պարզ էր մի բան, որ ՀԱԿ-ը իր դեմքը լրիվ փոխել է, մոտեցումները փոխել է, համագործակցում է և իշխանության, և իշխանության այն ժամանակվա մաս կազմող ԲՀԿ-ի հետ, իսկ դա ոչ մի լուրջ արդյունքի չի բերում: ՀԱԿ-ը գնում էր նրան, որ մի խումբ ստեղծի, որքան հնարավոր է մեծ մաս վերցնի իշխանական թորթից՛՛ ,-եզրափակեց ԱԺԴ ղեկավարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ